Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Բարեւ Գյումրի» խմբի անդամն իշխանություններին. «Նյուտոնի 3-րդ օրենքը օղ արեք ականջներիդ»

Ապրիլ 09,2013 01:06

Վաղը առավոտյան ժամը 8-ին « Բարև Գյումրի» քաղաքացիական խմբի նախաձեռնությամբ գյումրեցիները Գյումրու Վարդանանց հրապարակից կշարժվեն մայրաքաղաք` Ազատության հրապարակ: Aravot.am-ի հետ զրույցում խմբի անդամներից մեկը` Կարեն Պետրոսյանը, այսպես պարզաբանեց Ազատության հրապարակ գնալու իրենց մտադրությունը. «Մենք մեզ պատկերացնում ենք « Բարև Գյումրի» համաժողովրդական շարժման, և ոչ թե Րաֆֆու կամ Սերժ շարժման մեջ: Մենք Ազատության հրապարակ գնում ենք այն պատճառով, որ ընտրությունների ժամանակ շատ են եղել կեղծիքները, իմ ու նաև մեր շարժման մոտեցումն այն է, որ այս երկրում չպետք է կեղծվեն ընտրությունների արդյունքները: Գնում ենք իշխանություններին հասկացնենք, որ իշխանությունը պատկանում ժողովրդին, Հայաստանում պիտի գործի Սահմանադրությունը, մեր հայրենիքը պիտի դառնա օրենքի երկիր:

«Բարև Գյումրի»-ն քաղաքացիական միավոր է , ոչ թե քաղաքական: Եվ որոշ չափով վիրավորական է, որ մեզ փորձում են կապել ընդդիմության հետ: Չեն հասկանում, որ անկուսակցական մարդը չի կարող քաղաքական շահեր ներկայացնել, ամբողջ աշխարհում ընդունված է քաղաքացիական մասնակցությունը քաղաքական գործընթացներին: Եվ նրանք, ովքեր մեզ պիտակավորում են` անվանելով ընդդիմադիր, դա ցույց է տալիս նրանց անգրագիտության չափը: Իրենց մեծագույն ողբերգությունն է, որ մարդկանց պարտադիր բաժանում են սև ու սպիտակ գույների: Աստված ինձ ազատ է ստեղծել, շատերին է ազատ ստեղծել, բայց նրանք չգիտեն կամ չեն օգտագործում իրենց ազատությունը: Հարկ է, որ մեր իշխանությունները միշտ հիշեն Նյուտոնի 3-րդ օրենքը, այն է` «ազդեցությունը հավասար է հակազդեցությանը»:Այսինքն, եթե ազատ մտածող մարդկանց վրա ազդում ես, նույն ձևի հակազդեցություն ես ստանում էդ մարդկանց և Աստծո կողմից: Իսկ Ավետարանն ասում է `Ճանաչեք ճշմարտությունը, եվ ճշմարտությունը ձեզ ազատ կդարձնի…(Հովհ. 8:32) »:

Մեր այն հարցին, թե ճանապարհները փակ չե՞ ն լինի, քանի որ արդեն իսկ ահազանգ ենք ստացել այն մասին,թե ճանապարհային ոստիկանները լծված են ճանապարհ փակելու գործին, Կարեն Պետրոսյանն ասաց. «Դա ցույց է տալիս մեր երկրի ազատության չափը, իհարկե չենք բացառում արգելքները, բայց եթե մեր հարկերով մեր ճանապարհը պետք է փակեն, էլ ի՞նչ ասենք»:

Վաղը 50-80 գյումրեցիներ անպայման կշարժվեն Երևան, ավտոբուսի վարորդը վերջին վայրկյանին հրաժարվել է նրանց տեղափոխել` պատճառաբանելով, թե ավտոբուսը տեխնիկական խնդիրներ ունի: Ինչպես ենթադրում են խմբի անդամները, ոստիկանները հասցրել են նրան «տեսնել», այդուհանդերձ «Բարև Գյումրի» խումբը այլընտրանքային փոխադրամիջոց անպայման կգտնի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. լեզվաբան says:

    Վաղը՝ ապրիլի 9-ին Րաֆֆու ՝՝երդմնակալությանը՝՝ սպասվող բարձրաստիճան հույրերի ցուցակը՝

    1- Երևանի թիվ 1 հոգեբուժարանից՝ ռուսական կայսր Նիկոլայ1-ինը, Ֆրանսիայի կայսր Նապալեոն Բոնապարտը,
    2- Մեղրի հոգեբուժարանից՝ պարսից արքա Շապուհը,
    3- Գյումրու հոգեբուժարանից՝ կայսրուհի Եկատերինա-2րդը,
    4- Սևանի ՀԲ-ից՝ վրաց թագուհի Թամարան
    5- Մոսկվայի ՀԲ-ից՝ Վ.Ի. Լենինը
    6- Լոնդոնի ՀԲ-ից՝ Կ. Մարքսը
    …. և բազմաթիվ այլ պետական և քաղաքական գործիչներ:
    Ինչպես հայտնի դարձավ մեր աղբյուրներին, հյուրերը պատասխան այցի հրավերներ են փոխանցելու Րաֆֆուն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930