Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկեց ծանրամարտի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունը, որին Հայաստանի հավաքականները մասնակցում են ամբողջական կազմերով:
Այսօր առաջինը մրցահարթակ է մտել տղաների պայքարի մասնակից, 50 կգ քաշային Մարզպետ Մինասյանը: Նա պոկել է 85 կգ, հրել 100 եւ երկամարտի 185 կիլոգրամով զբաղեցրել վեցերորդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ