Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕԵԿ ավագանու ցուցակը գլխավորելու առաջարկը Արմեն Երիցյանին հաճելի չի եղել

Ապրիլ 08,2013 21:49

Այսօր Արաբկիր համայնքում բնակիչների հետ կարճատեւ հանդիպման ժամանակ ՕԵԿ ավագանու ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը անկեղծացավ. «Երբ ինձ առաջարկեցին լինել ցուցակի առաջին համարը, ինձ համար այդքան էլ հաճելի չէր: Մտածում եմ՝ իսկ ինչի՞ համար է դա պետք, որովհետեւ ոչ թե վայելում ես, այլ չարչարվում ես»:

Պարոն Երիցյանը հանդիպմանն անդրադարձավ քաղաքի ապօրինի շինարարությանը, վերելակների խնդրին եւ ասաց, որ այդ հարցերն իրենց ուշադրության կենտրոնում են լինելու. «Երեւանցին քնից պետք է զարթնի: Տեսնում եք երեւանցին համարյա հարգանք չունի: Տեսնում ենք, որ ամեն ժամանակ ինչ-որ մեկը գալիս է  երեւանցուն թելադրում է, բայց կարծում եմ՝ երեւանցիների ղեկավարը  պետք է լինեն երեւանցիները»:

Նա նաեւ հավաքվածներին ասաց, որ իրենց ծրագրերը պետք է կյանքի կոչեն միասին. «Երեւանցիները պետք է վերջիվերջո հասկանան, որ Երեւանի տերն ու տիրակալը երեւանցիներն են: Այնպես պետք է անենք, որ մեր խոսքը հասցնենք եւ ասենք ինչ ենք ուզում…Ես մի վատ թերություն ունեմ՝ չեմ կարողանում սուտ խոսել, դա իմ լուրջ խնդիրն է, որ մեկ-մեկ պետք է կարողանաս նաեւ սուտ խոսել, բայց ես չեմ կարողանում: Եթե մի բան խոսք եմ տալիս, ուրեմն պետք է մինչեւ վերջ անեմ: Գտնում եմ, որ կարող ենք անել ավելին եւ անելու ենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930