Լրահոս
Օրվա լրահոսը

The Armenian Reporter. «Հայազգի նկարիչը Շերին պատկերել է Տիրամոր տեսքով»

Ապրիլ 08,2013 21:31

Արիզոնա նահանգից 89-ամյա նկարիչ Չարլզ Կարո Թաքուշյանը երգչուհի Շերին պատկերել է Մարիամ Աստվածածնի տեսքով: Գրում է «Արմենիան ռիփորթեր» պարբերականը:

«Շերի նկարի համար, որտեղ նա պատկերված է իբրև Տիրամայր, մտածում էի, նա իսկապես Տիրամայրն է», – բացատրում է Թաքուշյանը, – «Երբ ես առաջին անգամ Շերի նկարը տեսա հանդեսի կազմին, զգացի, որ նա նման է Տիրամորը: Եթե սկսենք խորանալ, իրականում ո՞վ գիտի, թե Սուրբ Մարիամն ինչ տեսք ուներ»:

Թաքուշյանն իր այս նկարը ավարտել է անցած տարվա ապրիլին: Նկարում Շերը պատկերված է թափված, երկար մազերով, գլխին՝ լուսապսակ, գրկի մեջ պահել է նորածին Հիսուսին: Նա նկարը կոչել է «Լեդի Մադոննան և մանուկը»:

Թաքուշյանը նկարում է 10 տարեկանից: Նա ընտանիքի չորս երեխաներից ամենամեծն է: Նրա հայրն ու հորեղբայրը, փրկվելով ցեղասպանանությունից, հաստատվել էին Նյու Յորքում:

1982թ. նա իր կնոջ՝ Լուիզի հետ տեղափոխվեց Արիզոնա: Նրանք արդեն 66 տարի է ամուսիններ են, ունեն երեք երեխա: Մի որդին՝ Ջեֆրին, ուդ նվագող է, մյուս որդին՝ Ռոբերտը, կլարնետ նվագել է սովորել հայազգի վարպետի մոտ, դուստրը՝ Սուսանը, դաշնակահար է, իսկ երկու թոռները կիթառներ են պատրաստում:

Շերի նկարը նա որոշել է նվիրել հիվանդանոցին, որը վիրահատության շնորհիվ փրկել է իր կյանքը: Արդյոք Շերը կգնա՞ այն նայելու: «Ես առաջարկել եմ, բայց իր գործակալներից ոչ մի պատասխան չեմ ստացել», – Ափսոսանքով ասում է նկարիչը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930