ՀՀԿ-ն որեւէ մեկն չի նեղացրել ու չի պատրաստվում նեղացնել: Այսօր, արձագանքելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:
Պարոն Ծառուկյանը Երեւանի ավագանու իրենց քարոզարշավի մեկնարկին հայտարարել էր, որ եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ-ականի, ապա դիտարկելու է իր դեմ ուղղված վիրավորանք եւ վիրավորողը իր հետ է գործ ունենալու.
«Այդ մտքերն էլ մեզ չենք վերագրում եւ կարիք էլ չենք գտնում դրանց պատասխանալու: Ով որ նման վարքագիծ է դրսեւորելու, ով ում վերագրում է այդ մտքերն իրեն, թող նա այդ իմաստով որոշակի պատասխան պատրաստի»,- ասաց Հերմինե Նաղդալյանը։
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ երիտասարդական թեւերի միջեւ հեռակա բանավեճին, ապա տիկին Նաղդալյանը երկու կողմին էլ ըմբռնումով է մոտենում, կարծում է, որ երկուսն էլ ուղղակի փորձում են իրենց ղեկավարների շահերը պաշտպանել։
Մանրամասները կարդացեք այստեղ: