Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի կողմնակիցների հնչեցրած սպառնալիքների պատճառով ՀՀ փաստաբանների պալատի նախագահն դիմել է դատախազություն

Ապրիլ 08,2013 20:20

Փաստաբանների պալատը պահանջում է քրեական գործ հարուցել փաստաբան Լուսինե Սահակյանին սպառնալու  համար:

 

Այս մասին  Aravot.am –ին տեղեկացրեց փաստաբան Լուսինե Սահակյանը, ով , ինչպես հայտնի է  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր  փեսացու սպանության մեջ ամբաստանվող  երիտասարդի` Հարություն  Սարգսյանի շահերի պաշտանն է:

Անցած դատական նիստին  դատակոչված վկաներից մեկի  պատճառով   աղմկոտ միջադեպ էր տեղի ունեցել: Լուսինե Սահակյանը  առարկել էր  հարցաքննել  «մտավոր խնդիրներ ունեցող վկային»`Հակոբ Կարապետյանին, որն էլ առիթ էր դարձել, որ   Վարդան Ղուկասյանի կողմնակիցները սպառնային նրան,  թե` գլուխդ կպոկենք: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում  Լուսինե Սահակյանն ասաց, որ տղան օժանդակ դպրոցի սան է եղել, և ուղղակի անհրամար է  պնդել, թե նա առանցքային վկա է :

Փաստաբանը նաեւ փոխանցեց, որ այդ դատական նիստից առաջ Վարդան Ղուկասյանի կողմնակիցները արդեն իսկ ահաբեկել էին հիվանդ վկային, ով դատարանի դահլիճում դողում էր վախից: «Սարսափած նստած էր աթոռին, ես եմ միջատել, որ նրան տեղափոխեն վկաների սենյակ, որպեսզի չշարունակեն  ճնշումների ենթարկել Ղուկասյանի կողմնակիցները», -ասաց փաստաբանը: Մեր այն հարցին էլ`հնարավո՞ր է նման սպառնալիքները  պատճառ դառնան, որ փաստաբանը կաշկանդվի,  հրաժարվի Հարություն Սարգսյանի շահերի պաշտպանությունից, Լուսինե Սահակյանը  վստահեցրեց,  որ իրեն ոչ մեկը չի կարող  կաշկանդել իր մասնագիտական պարտականությունները կատարելու:

Aravot.am –ի այն հարցին էլ, եթե  Վարդան Ղուկասյանի ընտանիքը այնուամենայնիվ  դատարան չներկայանա ու առաջարկի դատարանին հիմք  ընդունել իրենց նախաքննական ցուցմունքները, ինչպե՞ս կվարվի Հարություն Սարգսյանի պաշտպանական կողմը: Լուսինե Սահակյանն ասաց,  որ նախաքննական ցուցմունքները բացառիկ դեպքերում  են դատարանում  հրապարակվում , այն դեպքում, երբ կան բացառող հանգամանքներ վկայի դատարան ներկայանալու, իսկ Ղուկասյանների պարագայում  միանշանակ բերման ենթարկելու  միջնորդություն  կներկայացնեն:  Մեր այն դիտարկմանը, թե նախկին քաղաքապետը, վերջերս  իր անձը ներկայացնելիս,  «Ցայգ» հեռուստաընկերությամբ  հայտարարեց,  որ «իրենք ցուցմունք  տվող չեն», մի՞թե  սա պատճառ չի կարող դառնալ դատարան չներկայանալու, Լուսինե Սահակյանն այսպես արձագանքեց`«Իսկ ո՞վ է գրել նրա նախաքննական ցուցմունքը, ուրեմն թող նախաքննական ցուցմունք էլ չտար»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կ.Ս. says:

    Այս աղջիկը քայլող պրովոկատոր է , իրեն գիտեմ նաև այլ նիստերից՝ Երևանում:Նա գիտի, թե լաչռությունը իրավաբանություն է, ու գիտեք, միշտ փորձում է շանտաժել մարդկանց:Չգիտեմ այս գործի մասին, բայց գիտեմ իր էության մասին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930