Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ անկարեւոր քայլ պարոն Ծառուկյանը չի անում»

Ապրիլ 08,2013 20:02

Այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վաղը չի մասնակցելու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը՝ կարելի՞ է դիտարկել Սերժ Սարգսյանի դեմ  ուղղված քայլ, Aravot.am-ի այս հարցին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ոչ, որովհետեւ պարոն Ծառուկյանը նախապես ծրագրավորված մասնավոր այց ուներ արտերկիր»:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրել էր, որ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու նախագահ Սերժ Սարգսյանի վաղը կայանալիք երդմնակալության արարողությանը:

Հետաքրքրվեցինք` այդ այցն այդչափ կարեւո՞ր էր, որ հետաձգելն անհնար էր, մանավանդ, որ պարոն Ծառուկյանը մինչ օրս այդպես էլ հրապարակային չի շնորհավորել Սերժ Սարգսյանին` վերընտրության առիթով: Տիկին Զոհրաբյանն ասաց. «Ես ինձ իրավունք չեմ վերապահի գնահատականներ հնչեցնել, բայց որեւէ անկարեւոր քայլ պարոն Ծառուկյանը չի անում: Եթե գնացել է, ուրեմն կարեւոր էր»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930