Արկը տեղափոխվել է ռազմական հրաձգարան:
Ապրիլի 8-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի մանկապարտեզի շենքի պատից տանկի արկ է հանվել: Արտակարգ իրավիճակների նախարարության Բերդի փրկարար ջոկատի հրամանատար Վիկտոր Թադեւոսյանը հայտնեց, որ մանկապարտեզի շենքը կառուցվել է 1980-ական թվականներին, ներկայումս այնտեղ շինարարական աշխատանքներ են կատարվում:
Շենքի պատում արկը հայտնվել է ադրբեջանական ռմբակոծության հետեւանքով: Պ-ն Թադեւոսյանն ասաց,, որ Բերդի ոստիկանությունը շրջափակել է մանկապարտեզի տարածքը, զորամասից ժամանած սակրավորները իրականացրել են պատից արկի հանման գործողությունը: Արկն անվտանգության միջոցառումների կիրառմամբ տեղափոխվել է ռազմական հրաձգարան: Այնտեղ կպարզվի, թե արկը պայթա՞ծ, թե՞ չպայթած է, իրենից վտանգ ներկայացնո՞ւմ է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ