Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Aravot.am-ի հարցին պատասխանելով ասաց, որ ինքը կմասնակցի Սերժ Սարգսյանի` ապրիլի 9-ին կայանալիք երդմնակալության արարողությանը. «Ես ներկա եմ լինելու հաղթող նախագահի ինագուրացիային եւ ուրախ եմ, որ ընտրություններն այստեղ անցել են խաղաղ ու արդար: Մենք այսօր բավականին մեծ խնդիրներ ունենք իսկ դրանք կարող ենք լուծել կայունության պայմաններում, բայց դա դեռ չի նշանակում, որ երկրում չպետք է ընդդիմություն լինի: Մենք պետք է ոչ թե իշխանություններին արժեզրկենք, որ փոփոխություններ արվեն, այլ հակառակը: Մենք պետք է գտնենք այնպիսի մեխանիզմ, որ բոլորս հաղթած դուրս գանք»:
Մանրամասները` տեսանյութում
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Բա հո «արդար» բիզնեսներդ բաց չես թողնի ու ժողովրդի կողքին կանգնես:
Ֆեոդալական Ռուսաստանից եկած անսերմ ‘սերմնացանը’: