Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 4-ին ժամը 23-30-ին Երևանի Հրաչյա Քոչար փողոցում տեղի է ունեցել ավտովթար, իրար էին բախվել Աժ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանին պատկանող «Չերրի» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «Չերրիի» վարորդը, ուղևորը՝ ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը, «Օպել Վեկտրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ավելի ուշ Զ. Զոհրաբյանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որով հորդորել էր զերծ մնալ դեպքին քաղաքական գնահատականներ տալուց, մասնավորապես նշել՝ որ մամուլի այն հրապարակումներին, որտեղ նշվում են քաղաքական պատվերների, վերջին շրջանում Զ. Զոհրաբյանի ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը, որը կարող է կապ ունենալ վթարի հետ, ոչ հերքում, ոչ հաստատում ենք, թողնելով գործի բացահայտումն իրավապահներին:
Սակայն ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի, փաստի առթիվ ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դեռ նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ այլ դեպքերում ոստիկանության օպերատիվ աշխատանքների շնորհիվ բացահայտվում են հանցագործությունները, սակայն այս դեպքում ինչ որ բան խանգարում է ոստիկանությանը բացահայտել ավտովթարի հանգամանքները, ինչը տեղիք է տալիս մտածելու, որ ոստիկանությանը ինչ որ բան խանգարում է:
Զերծ մնալով արդեն ոստիկանության աշխատանքներին քաղաքական գնահատական տալուց, Զ. Զոհրաբյանի մամուլի ծառայությունը ոստիկանությանը խնդրում է օբյեկտիվ նախաքննություն և շուտափույթ բացահայտում:
Իսկ այս պահին տեղեկացնում ենք, որ նախկին պատգամավորի առողջական վիճակը կայուն է: Գիտակցության է եկել և այժմ գտնվում է դեղորայքային կոմայի մեջ:
Զ. Զոհրաբյանի մամուլի ծառայության հաղորդագրություն
Կարդացեք նաև
Զերծ մնալով արդեն ոստիկանության աշխատանքներին քաղաքական գնահատական տալուց, Զ. Զոհրաբյանի մամուլի ծառայությունը ոստիկանությանը խնդրում է օբյեկտիվ նախաքննություն և շուտափույթ բացահայտում: