Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը խոստանում է վերացնել աղքատությունը եւ Երեւանը դարձնել մաքուր ու բարեկարգ

Ապրիլ 08,2013 17:04

Ավագանու ընտրություններին ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի առաջնահերթություններից «Երեւանն առանց աղքատության» համալիր ծրագիրն է: Առաջիկա 4 տարիներին, ՕԵԿ-ը՝ ընտրվելու դեպքում, խոստանում է նվազագույնի հասցնել աղքատությունը, նոր աշխատատեղեր ստեղծել և բնակչության զբաղվածությունն ընդլայնել:

Նախընտրական հաջորդ խոստումն էլ՝ «Մաքուր և բարեկարգ մայրաքաղաք» ստեղծելն է: Կուսակցությունը խոստանում է քաղաքի աղբահանության հիմնախնդրի լուծում, Երևանի գլխավոր և երկրորդական փողոցների բարեկարգում, լուսավորում: Ինչպես նաեւ քաղաքի բնապահպանական նոր քաղաքականության ձևավորում, կանաչ ճարտարապետության ավանդույթների վերականգնում ու զարգացում:

Հաջորդ խոստումը՝ «Երևանի համաչափ զարգացում» ռազմավարական ծրագիրը մայրաքաղաքի բոլոր թաղամասերի համար նախատեսում է համաչափ զարգացում, Երևանի ճարտարապետաշինարարական, պատմամշակութային, առողջապահական, գիտատեխնիկական, ինովացիոն, կրթական, արտադրական, առևտրային հանգույցների ստեղծում և բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորում` ոչ միայն Երևանի կենտրոնում, այլ բոլոր վարչական տարածքներում:

Նախընտրական ծրագրում ՕԵԿ-ն առաջարկում է քաղաքի կառավարման այս մոդելը՝ ձևավորել քաղաքացիների համար աշխատող իշխանություն: Ծրագրում առաջարկվում է՝ որդեգրել «Քաղաքային իշխանությունը պետք է ծառայի երևանցուն» կարգախոսը և առաջնորդվել հետևյալ սկզբունքներով.

• համարձակ նորարարական բարեփոխումներ` ուղղված Երևանի զարգացմանը և երևանցիների շահերի պաշտպանությանը,

• քաղաքի կառավարման բոլոր ոլորտների համար վճռական և հիմնավորված զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակում և իրականացում,

• սոցիալական ծայրահեղ բևեռվածությունից, հուսալքությունից և անտարբերությունից, բյուրոկրատական քաշքշուկներից, քաղաքային իշխանության հանդեպ անվստահության մթնոլորտից ձերբազատվելուն ուղղված հետևողական ու կոնկրետ քաղաքականության իրականացում,

• քաղաքային իշխանության համակարգում ավագանու դերի կարևորում և բարձրացում,

• քաղաքային իշխանության գործունեության թափանցիկության, տեղեկատվայնության, վերահսկողության, պատասխանատվության և կատարողական կարգապահության մեխանիզմների ներդրում և ամրապնդում,

• քաղաքի կառավարման մարմինների համակարգի օպտիմալացում և գործունեության արդյունավետության բարձրացում,

• քաղաքային իշխանության գործունեության վերաբերյալ քաղաքացիներին կանոնավոր տեղեկատվության ապահովման համակարգի ստեղծում,

• Երևանին և երևանցիներին առնչվող կենսական կարևորության հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելուց առաջ հանրային լսումների կազմակերպում, այդ նպատակով հասարակական հիմունքներով փորձագիտական խմբերի ստեղծում,

• քաղաքի կառավարման մարմինների ընդունված որոշումների հրապարակայնության ապահովում, քաղաքացիների դիմումների և բողոքների հետ աշխատանքի կտրուկ բարելավում,

• քաղաքի հասարակական կարգուկանոնի, արտակարգ իրավիճակների կառույցների հուսալի գործունեության, հասարակական անդորրի և անվտանգության ապահովում :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930