Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկայինը 16 միլիոն դրամի պահանջով Սեւանի ճանշինին դատի է տվել

Ապրիլ 08,2013 17:01

Ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրվել

Պետական եկամուտների կոմիտեի Սեւանի տարածքային հարկային տեսչությունը ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել, որով պահանջում է «Սեւանի ճանապարհների շահագործման եւ շինարարական» ՓԲԸ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 16 միլիոն 141 հազար 385 դրամ:

Դատարանը բավարարել է պատասխանողի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը:

ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրում այս գործով առաջին նիստը կայացել է ապրիլի 4-ին, հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 11-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930