Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Համաշխարհային հայկական կոնգրեսի գլխավոր խորհրդի նիստը

Ապրիլ 08,2013 16:35

Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի գլխավոր խորհրդի նիստը, որը վարում էր Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:

Նիստի օրակարգում քննարկվեցին հետեւյալ հարցերը` ՀՀԿ եւ ՌՀՄ, սփյուռքի նախարարության, ՀՀ ստեղծագործական միությունների եւ ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ անցկացվող լավագույն գիտական եւ ստեղծագործական աշխատանքների ամենամյա մրցանակաբաշխության 2013թ. հայտարարված մրցույթների ընթացքի մասին, Համաշխարհային հայկական կոնգրեսի 2013թ տարեկան ծրագրի մասին, նաեւ՝ ՀՀԿ կանոնադրությամբ նախատեսված հոգաբարձուների խորհրդի եւ ծրագրերի իրականացման հիմնադրամի ստեղծման մասին:

Զեկույցներով հանդես եկան ՀՀԿ եւ ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, ՀՀԿ առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը, որի տեղեկացմամբ` «ՀՀԿ երկրորդ համագումարի որոշմամբ կազմակերպության` ՀՀ-ում գրանցմամբ պայմանավորված, ինչպես նաեւ համագումարի կողմից ընդունված, ՀՀԿ կանոնադրությամբ նախատեսված, առաջարկում ենք ստեղծել կազմակերպության հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում ի պաշտոնե կընդգրկվեն նախագահը, առաջին փոխնախագահը, հայ գործարարներ, ձեռնարկատերեր, ովքեր պատրաստ են ֆինանսավորել կազմակերպության գլխավոր խորհրդի կողմից առաջարկված նպատակային ծրագրերը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930