Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետը մոլորվել է, թե ի՞նչ միջոցներով հուղարկավորեն Վահրամաբերդում պայթյունից զոհված երեխաներին

Ապրիլ 08,2013 16:22

akanԾայրահեղ ծանր վիճակում գտնվող նրանց ընտանիքներին հուղարկավորության համար գումար են հատկացրել միայն գյուղապետարանն ու Աշոտ Աղաբաբյանը

Ինչպես հայտնի է, երեկ Վահրամաբերդ գյուղի արոտավայրում, որը, ըստ Հայաստանի և Ռուսաստանի միջև դեռևս 1997 թվականին ստորագրված պայմանագրի, հատկացված է ռուսական զորքերի տանկային հրաձգարանին, տեղում անփութորեն շպրտված պայթուցիկ զինամթերքից զոհվել էին գյուղի երկու երեխաները` 10-ամյա Արթուր Մկրտչյանն ու 15-ամյա Մուշեղ Գևորգյանը:

Արթուր Մկրտչյանն իր ընկերոջ` Մուշեղի հետ գնացել է արոտավայր` իր հովիվ հորը հաց տանելու: Աշխատանքի մեջ գտնվող հայրը մի պահ նրանից հեռացել է ջուրը բերելու ու այդ ընթացքում պայթյուն է հնչել, երեխաները զոհվել են:

Վահրամաբերդի գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը Aravot.am ի հետ զրույցում ասաց, որ 2 ընտանիքներն էլ, բառի իսկական իմաստով, չքավոր են, այժմ երեխաներին թաղելու գումար անգամ չունեն.

Արթուր Մկրտչյանի հայրը հովիվ է աշխատում, ընտանիքը բազմազավակ է, պետք է ծնվեր 9-րդ երեխան, իսկ Մուշեղ Գևորգյանի հայրը խոպան է գնացել, նրանք էլ 5 երեխա են: Այժմ գյուղապետը, ընկած դռնեդուռ, գումար է խնդրում երեխաների հուղարկավորությունը կազմակերպելու համար:

Գյուղապետարանը 100 հազար դրամ է տրամադրել այս նպատակի համար, 100-հազարական էլ տրամադրել է տեղից ընտրված պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Ըստ գյուղապետի, մարզպետարանը ևս որոշել է գումար հատկացնել, սակայն հայտնի չէ գումարի չափը: Գյուղապետն ակնկալում է, որ մեր հրապարակումը ընթերցելուց հետո գոնե բարերարներ գտնվեն, որոնք կօգնեն անչափահասների դիակը հողին հանձնելու:

Ըստ Աղվան Մարտիրոսյանի, դեռևս սովետական տարիներից իրենց գյուղին պատկանող Հովունի-Մարմաշենի միջև ընկած վարչական տարածքը տրամադրվել է ռուսական կողմին` զորավարժանքներ անցկացնելու:

Ըստ գյուղապետի,Վահրամաբերդում կյանքը ամենևին էլ անվտանգ չէ, քանի որ այդ տարածքը կպած է գյուղին: «Մենք արդեն սովոր ենք, 57 թվականից զորավարժանքներ են անցկացնում, բայց որպեսզի վահրամաբերդցիները ելումուտ անեն, զորավարժանքների ժամանակ միշտ զինվորներ են կանգնեցնում մուտքի մոտ: Սակայն կիրակի էր, ազատ օր, այդ օրը հսկողություն չկա ու խնդրեմ՝ այս դժբախտությունը: Ֆինանսապես էլ էնքան ծանր, սարսափելի ծանր վիճակում են, շատ շնորհակալ կլինենք, եթե բարերարներ գտնվեն, օգնեն մեզ երեխաներին հուղարկավորելու»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները` asparez.am կայքից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ոսկան says:

    Թող ռուսական զորամասի ղեկավարությանը դատի տան, թե հուղարկավորության ծախսերի և թե մնացած վնասների փոխհատուցման պահանջով:

    • Մարգար Մախսուդյան says:

      Իհա՛րկե, պետք է ռուսական կողմը շատ մեծ փոխհատուցում տա թե՛ ընտանիքին, և թե՛ համայնքին, բացի այդ, երաշխիք կա՞, որ դա միակ պայթուցիկ առարկան է եղել:

  2. Նունե ջան մի քիչ առաջ ահավոր ծանր տպավորությամբ վերադարձանք Վահրամաբերդ գյուղից: Ապրիլի 7-ին ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում, ոչխարի հոտն արածեցնելիս նռնակի պայթունից զոհված Արթուր Էդվարդի Մկրտչյանի (10 տարեկան) եւ Մուշեղ Արարատի Գեւորգյանի (15 տարեկան) բազմազավակ ընտանիքները իրոք ապրում են ծայրահեղ աղքատ պայմաններում: Մի փոքր դրամական օգնությունը տրամադրեցինք, բայց…

  3. Աննա says:

    Երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող պատկան մարմիններ, իրավապաշտպան և այլ բազմազան հկ-ներ: Այս ցանկը կարելի է հա էլ թվարկել: Ուրիշ ժամանակ կուրծք են ծեծում, պիկետներ, երթեր, մամլո ասուլիսներ, ցույցեր դեսպանաան դիմաց: Էս ուր եք: Սրա համար երևի թե հրահանգներ կամ դրամաշնորհներ չեք ստացել: Դե հա, անտեր ու սոցաիալապես անապահով երեխաներ, ում եք պետք: Սա հո ընտություններ, ադրբեջանական ֆիլմերի փառատոններ, բազմա զանների երթեր չեն, որ գնանք իրավունքները պաշտպանենք ու մեզ ցույց տանք: ՈՂԲԵԳՈՒԹՅՈՒՆԸ կարող է կրկնվել, սա է սարսափելին: Միայն մեզ թվում է, թե դա մեզ հետ չի պատահելու: Իսկ Զանգը հնչում է բոլորի համար:
    Վահան ջան, շնորհակալություն, որ գնացել էիք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930