Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը Թուրքիայի համար կարող է հարմար գործընկեր լինել». Թուրք պաշտոնյա

Ապրիլ 08,2013 16:14

Դիարբեքիրի առեւտրի եւ արդյունաբերության պալատի նախագահ Դիյաեդին Գեզերը, ով ժամանել է Երեւան՝ մասնակցելու հայ եւ թուրք գործարար կանանց ֆորումին, ի թիվս այլ թուրք գործարարների՝ նույնպես ցանկանում է հայ-թուրքական սահմանը բաց տեսնել:

«Թուրքիայի համար կովկասյան եւ ռուսական շուկաներ մուտք գործելու տեսանկյունից Հայաստանը, թերեւս, ամենահարմար գործընկերը կարող է լինել: Նույն հաջողությամբ Հայաստանի համար Թուրքիան կարող է ամենակարճ ճանապարհը լինել դեպի Եվրոպա»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց թուրք պաշտոնյան՝ նկատելով, որ գործարար կապերի միջոցով հնարավոր է զարգացնել երկու երկրների միջեւ այլ ոլորտներում համագործակցությունը:

Դիյաեդին Գեզերի խոսքով՝ արդեն երկու տարի է, ինչ թուրք գործարարները որոշակի ճնշումներ են գործադրում թուրքական իշխանությունների վրա՝ հայ-թուրքական սահմանը բացելու համար:

Դիարբեքիրի առեւտրի եւ արդյունաբերության պալատի նախագահը, անդրադառնալով Երեւան-Վան-Երեւան ուղիղ չվերթի անորոշ ժամանակով հետաձգման թեմային, կոնկրետ պատճառներ չնշեց, միայն՝ ասաց.

«Շատ տարբեր պատճառներ կարող է ունենալ թռիչքի հետաձգումը, բայց մենք հավատում ենք, որ կարճ ժամանակահատվածում այն նորից կվերականգնվի»:

Նշենք, որ հայ եւ թուրք կանանց ֆորումի ժամանակ դահլիճում ներկա թուրք գործարարները իրենց խոսքում անընդհատ կարեւորում էին սահմանների վերաբացումը, իսկ հայկական կողմը խնդրում էր քննարկումը չքաղաքականացնել:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930