Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ապրիլի 7-ին Ստամբուլում հեծանիվ վարելիս կոտրել է իր ձեռքը: Գրում է «Հյուրիեթ» թերթը:
Այժմ նա բուժօգնություն է ստանում հիվանդանոցում, ու նրա ծրագրերը հետաձգվել են վաղվա վրա:
«Էռ Բե Կա» լրատվականը հիշեցնում է, որ սա հեծանիվների և Սահակաշվիլիների հետ կապված առաջին պատմությունը չէ: 2012թ. հուլիսին Սահակաշվիլիի 16-ամյա որդուց՝ Էդուարդից, Նյու Յորքում գողացել էին հեծանիվը:
«Երեկ փողոցում իմ որդուց գողացան իր հեծանիվը: Իմ տղային գողության փաստն այնքան չի զարմացրել, որքան այն, որ շրջակայքում տեսախցիկներ կային, բայց միևնույն է, գողացան», – այդ առիթով ասել էր Սահակաշվիլին:
Կարդացեք նաև
Իսկ 2011թ. հեծանիվից ընկել և ձեռքը կոտրել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ