Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքննում է երկրի առաջնության` շաբաթ օրը կայացած «Գալաթասարայ»-«Մերսին» հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ Ստամբուլի ակումբի գլխավոր մարզիչ Ֆատիհ Թերիմը հեռացվել է պահեստայինների նստարանից` մրցավարներին վիրավորելու համար:
Տեղեկացնելով այս մասին` «Fanatik»-ը նշում է, թե Թերիմին սպասվում է որակազրկում 10 խաղով եւ եթե պատիժը սահմանվի, ապա ապրիլի 13-ին կայանալիք «Կարաբյուկսպորի» հետ հանդիպմանը Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ թիմը հանդիպման կառաջնորդի «Գալաթասարայի» մարզչական շտաբի կին անդամ Դույգու Էրդողանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ