Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Aravot.am-ը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ այն, որ Հայաստանի բնակչության 40 տոկոսը ուզում է արտագաղթել, դա ՀՀԿ-ի ձախողո՞ւմն է, թե՞ Դուք էլ եք գտնում, որ գաղջ մթնոլորտից են մարդիկ գնում: Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Դա ես չգիտեմ իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Ամեն դեպքում, եթե իրականությանը համապատասխանի, դա վատ թիվ է, վատ ցուցանիշ է, եւ դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի վեր հանենք բոլոր խնդիրները, որ մեր հանրությանը, մեր հասարակությանը մտահոգում է եւ փորձենք բոլորին ներգրավել՝ քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը: Փորձենք ներգրավել, որպեսզի այդ խնդիրներին տանք լուծում: Իրոք, մենք էլ ենք տեսնում, որ կան խնդիրներ, ունենք անելիքներ եւ կարճ ապագայում մենք փորձելու ենք այդ խնդիրներին տալ լուծում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
՛՛…Իրոք, մենք էլ ենք տեսնում, որ կան խնդիրներ, ունենք անելիքներ եւ կարճ ապագայում մենք փորձելու ենք այդ խնդիրներին տալ լուծում»: Հարց.
-Իսկ կարճ ներկայում, կամ 5 տարի ձգված անցյալում հնարավոր չէ՞ր, որ խնդիրներին տայիք լուծում: Կարծում եմ, որ Դուք պարզապես ընդօրինակում եք ձեր միակ և անփոխարինելի առաջնորդին, որը 5 տարի շարունակ փորձում էր աշխատել…