Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը հորդորեց շտաբին դիմել՝ իմանալու՝ ընտրակաշառք լինելո՞ւ է

Ապրիլ 08,2013 15:34

«Ես մի քանի անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկ արել եմ: Պե՞տք է մի անգամ էլ անեմ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Արահամյանը՝ հիշեցնելով, որ երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ էր անում, ինքն այցելել է նրան. «Մենք շատ ջերմ զրույց ենք ունեցել»:

Հարցին՝ չե՞ք բացառում, որ Սերժ Սարգսյանը նորից առաջարկ անի Րաֆֆի Հովհաննիսյանին, նստեն, խոսեն՝ նա պատասխանեց. «Ես չեմ բացառում որեւէ հանդիպում, որեւէ քննարկում: Ես ուրախ կլինեմ յուրաքանչյուր հանդիպման եւ քննարկման համար: Համոզված եմ, որ այդ հանդիպումներում կարող են ծնվել ավելի ողջամիտ առաջարկներ եւ քննարկումներ: Ես ուզում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը միասին համագործակցեն՝ ի շահ պետության: Դա իմ ցանկությունն է: Ես  առաջարկեցի խորհրդարանում քննարկենք, արտահերթ նիստ հրավիրենք: Այնպիսի հարցեր են ցանկանում դնել օրակարգում, որը մեզ համար անընդունելի է: Ես չեմ կարող քննարկել մի հարց, որը Սահմանադրությանը հակասում է, օրինակ՝ նախագահական նոր ընտրություններ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինչքան էլ մեր գործընկերները ինձ մեղադրում են, որ ես ասում եմ ողջամիտ առաջարկություններ արեք, իրոք, դա ողջամիտ առաջարկություն չի: Կլինի այն, որ անլուրջ հարց ենք քննարկում»:

Հարցին՝ պատրաս՞տ եք զիջել այն 8 պաշտոնները, որն առաջարկել էր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ զիջողն ինքը չի, ՀՀ նախագահն է:

Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ամեն ինչ անելու են, որ ամեն ինչ լինի կոռեկտության սահմաններում եւ հաղթի ՀՀԿ-ն. «Մենք բոլորին համարում ենք մեզ մրցակից, եւ որեւէ մեկի հետ չենք մարտնչում: Մենք փորձելու ենք ամեն ինչ անենք, որ մեր ավագանիների թիվը շատ լինի Երեւանի քաղաքապետարանում: Դա է մեր խնդիրը»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս եք փորձելու, ընտրակաշառք լինելո՞ւ է: Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը հորդորեց դիմել շտաբին եւ շտաբը կպատասխանի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930