«Առեւտուրը լեզու չունի, առեւտուրը սահմաններ չի ճանաչում»,- կարծում է Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան գործարար կանանց «Դոքունքադ» միության նախագահ Նեւին Իլը:
Նա Երեւան է ժամանել մասնակցելու «Առեւտրային եւ տնտեսական հարաբերությունների հաստատում» խորագրով հայ եւ թուրք կանանց ֆորումին:
Նեւին Իլը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հայ եւ թուրք գործարար կանանց հանդիպումները անարդյունք չեն մնա, եւ ավելի շատ կանայք այդ հանդիպումներից հետո կսկսեն զբաղվել բիզնես գործունեությամբ:
Նրա խոսքով՝ Թուրքիայում կանայք բիզնեսով սկսել են զբաղվել մի քիչ ավելի ուշ, քան հայ կանայք: Ինչպես նշեց մեր զրուցակիցը, թուրքական կառավարությունը բավականին օժանդակություն է ցուցաբերում թուրք գործարար կանանց:
Կարդացեք նաև
Թուրքիայի գործարար կանանց «Դոքումունդ» միության նախագահը չցանկացավ համեմատել հայ եւ թուրք գործարար կանանց եւ ասել՝ որոնք են ավելի հաջողակ բիզնեսի մեջ, փոխարենն՝ ավելացրեց.«Տարբեր մշակույթներում տարբեր է, բայց գրեթե ամեն տեղ կանայք ուժեղ են տղամարդկանցից»:
Աշոտ ԱԹԱՅԱՆ