Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ երկխոսության մասին. «Ճիշտ կլինի շարունակվի» (Տեսանյութ)

Ապրիլ 08,2013 14:41

«Րաֆֆի Հովհաննիսյանը գիտի, որ ինքն է ընտրվել նախագահ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հարցին՝ բացի ՀՀԿ-ից եւ ՕԵԿ-ից հնարավոր է  մյուս կուսակցությունները բոյկոտեն վաղվա ԱԺ հատուկ նիստը, պատժամիջոցներ լինելո՞ւ են չմասնակցողների համար՝ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ ինքը կանխատեսումներ չի անում. «Ես գտնում եմ, որ պատգամավորները պետք է ներկա լինեն: Ես չեմ ակնկալում, որ չեն մասնակցելու, եթե չեն մասնակցելու, պատճառներ կունենան»:

Հովիկ Աբրահամյանը նաեւ անլուրջ համարեց Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերքը՝ ուղղված Սերժ Սարգսյանին, որ ապրիլի 9-ին գա Ազատության հրապարակ եւ միանա ժողովրդին. «Դուք այդ պահանջի մեջ տրամաբանություն տեսնո՞ւմ եք: Գործում է Սահմանադրություն, օրենքներ, եւ կա ԿԸՀ որոշումը՝ ընտրվել է Սերժ Սարգսյանը  ՀՀ նախագահ: Վերընտրվել է: Ես այլոց խոսակցություններ…դատարկաբանությամբ չեմ զբաղվում: Դատարկ խոսակցություններին չեմ ուզում պատասխանել»:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան երկխոսությանը՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ՀՀ նախագահը շատ ճիշտ է վարվում, որ հրավիրել է Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահական շենք, նստավայր՝ քննարկելու հարցերը. «ՀՀ նախագահը շատ տրամաբանական դիմել էր Րաֆֆի Հովհաննիսյանին, որ գրիչ ու թուղթ վերցնի, գա նախագահական, նստեն, քննարկեն հարցերը»:

Հովիկ Աբրահամյանը այնուամենայնիվ, չբացառեց երկխոսությունն առաջիկայում. «Ես չեմ բացառում, ես գտնում եմ, որ երկխոսությունը միշտ պետք է լինի շարունակական: Ես գտնում եմ, որ երբեք չի ավարտվում, չի սպառվում երկխոսությունը: Միշտ կարելի է շարունակել, վերականգնել: Ճիշտ կլինի, որ այդ երկխոսությունը շարունակվի: Ես գտնում եմ, որ համերաշխությունը բխում է մեր պետության, մեր ժողովրդի շահերից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Անտրամաբանական է, երբ Աժ-ի նախագահը երկրի թալանը համարում է՝, լուրջ գործով զբաղվել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930