Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Քաղաքագետ Երվանդ Բոզոյան. «Րաֆֆի Հովհաննիսյանն ու գործող նախագահ Սերժ Սարգսյանը կոմպրոմիսի չեն գնա»

Ապրիլ 08,2013 14:32

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը անդրադարձավ երկրում տիրող ներկայիս քաղաքական իրավիճակին` մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեությանը եւ Երեւանի ավագանու ընտրություններին: Վերջինիս վերաբերյալ քաղաքագետը նշեց, որ այն ունի մրցակցային բնույթ, քանի որ ներկայացված բոլոր թեկնածուները հիմնականում բավականին շահեկանորեն են ընտրված:

Իսկ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի վարած ներկայիս քաղաքականությանը` պարոն Բոզոյանը նշեց, որ նրա քայլերն ու պահանջները անհամարժեք են, քանի որ նա չի կարողացել ստեղծել այն ուժը, որին ենթադրվում էր հասնել Ազատության հրապարակում մեծ զանգվածներ հավաքելով եւ նրանց ընձեռած հնարավորությունը ճիշտ օգտագործելով: Քաղաքագետը փորձեց նաեւ որոշակիորեն նախատեսել սպասելիք գործողությունների ընթացքը. «Րաֆֆի Հովհաննիսյանն ու գործող նախագահ Սերժ Սարգսյանը կոմպրոմիսի չեն գնա, քանի որ այդ քայլը կարող է դիտվել որպես ինքնավարկաբեկում: Դա կբերի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջացրած ալիքի մարմանը կամ էլ նոր բախման»:

Քաղաքագետը նշեց, որ ստեղծված իրավիճակում դժվար է գալ ընդհանուր հայտարարի, իսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը որոշի ստեղծել այլընտրանքային իշխանություն, ապա Սերժ Սարգսյանը եւս կարող է գնալ այլընտրանքային քայլերի:

Գոհար ՍԱՅԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մայիս says:

    Լավ էս Բոզոյանը իրեն ֆինանսավորողի երեսին ո՞նց է նայելու։ Ախր վերջին հաշվով փողը հեշտությամբ չի տրվում ինչքան էլ իր ֆինանսավորման աղբյուրը լինի օլիգարխ, կամ իշխանություն…պետք է հասկանալ, որ փողն էլ պետք է աշխատել ,, աբուռով,, ու նամուսով… Այ ընկեր Բոզոյան, ախր էդ Ձեր խեղված տրամաբանությունը բացի վնասից Ձեր տեր ու տիրակալ ֆինանսավորողներին բացարձակ օգուտ չի բերում, ընդհակառակը Դուք արջի ծառայություն եք մատուցում Ձեր մարազմատիկ ,,վերլուծՈՂականներով,,։ Գրազ կգամ, որ Ձեր մտքի գոհարները ինքներդ էլ չեք հասկանում… Իսկ Առավոտ թերթը Ձեր և նման անալիզներ տպելով աստիճանաբար վեր է ածվում գավառական թերթուկի…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930