Օսմանյան կայսրության տարիներին հայերի սպանությունը ցեղասպանություն կոչելը վնասում է Կանադայի և Թուրքիայի միջև առևտրային շահութաբեր հարաբերություններին, սակայն Կանադայի մարդու իրավունքների թանգարանը մոտ 1.5 միլիոն մարդու կոտորածը չի պատրաստվում ցեղասպանությունից բացի այլ անունով կոչել: Գրում է «Ուինիփեգ ֆրի փրես» թերթը:
Երբ թանգարանը բացվի մյուս տարի, նրա ցուցասրահում կներառվի նաև Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվությունը ու այն կկոչվի «ցեղասպանություն», – երեկ ասել է Քլինթ Քարլը՝ թանգարանի շահագրգիռ կողմերի ղեկավարը՝ արձագանքելով Կանադայում Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալիի հայտարարությանը, թե Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի սպանությունը ցեղասպանություն կոչելու Կանադայի իշխանության որոշումը խոչընդոտում է Կանադայի և Թուրքիայի միջև մեծ պոտենցիալ ունեցող առևտրային շահութաբեր հարաբերությունները:
Կանադայի խորհրդարանը 2004թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ու դատապարտել այն որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն:
«Պատմական այս ոճրագործության շարունակական մերժումը, որը ազգային միասնականության մաս է, մարդու իրավունքների ժամանակակից խնդիր է դարձել», – ասել է Քարլը, որը վերջերս Երևանում այցելել էր Հայոց ցեղասպանության թանգարան՝ Ուինիփեգի թանգարանի հետ կապերը զարգացնելու:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ