Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեժիսուրան ինձ ազատություն է տալիս». Ժասմին Ղազարյան

Ապրիլ 08,2013 14:24

19-ամյա Ժասմին Ղազարյանը սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Մասնագիտությամբ հեռուստառեժիսոր է: Պատմում է՝ ժամանակին նույնիսկ  մանկապարտեզի հանդեսներն էր փորձում պատկերացնել իր ձեւով: Իսկ դպրոցի վերջին զանգը ինքն ու ընկերուհին են կազմակերպել: Ասում է՝ ռեժիսուրայի մեջ իրեն ամենից շատ գրավում է ազատությունը. «Եթե նույնիսկ կոնկրետ բան պիտի նկարես, որը դու չես ընտրել, միշտ ունես որոշակի ստեղծագործական ազատություն, իշխանություն՝ ինչպես նկարիչը. եթե քեզ պատվիրել են նկարել, ասենք՝ սար, միևնույնն է, դու ես ընտրում կտավի տեսակը, ներկն ու դրա գույնը»:

Երիտասարդ Ժասմինը երկու ֆիլմի եւ մեկ հաղորդման հեղինակ է, բայց ասում է՝ դրանք ուսանողական աշխատանքներն էին: Այժմ նա աշխատում է վավերագրական ֆիլմի վրա, որը պատրաստ կլինի մայիսին. «Ֆիլմը մի խումբ հայերի մասին է, որոնք պաշտում են հին հայկական աստվածներին»:
Ռեժիսուրայում, ինչպես բոլոր մյուս մասնագիտություններում, խնդիրներն անպակաս են: Ժասմինն ասում է, որ նույնիսկ եղանակը կարող է խնդիր առաջացնել նկարահանման ժամանակ:
Երիտասարդ ռեժիսորի ամենասիրելի երկիրը Ֆրանսիան է: Նա չի բացառում, որ ապագայում հնարավոր է պատմական ֆիլմ նկարահանի հենց այդ պետության մասին:
Կինոժանրերից նախընտրում է դրաման, չնայած կարծում է, որ ավելի օգտակար կլինի կոմեդիան. «Ինձ մոտ այնքան էլ լավ չի ստացվում կոմեդիան եվ ֆանտաստիկան: Դրանք ուղղակի անհրաժեշտ ժանր են: Պետք է մեկ-մեկ կտրվել իրականությունից»:
Որպես ռեժիսոր Ժասմինը մեկ նպատակ ունի՝ նկարահանել «Կոմս Մոնտե-Քրիստո»-ն: Բոլոր ռեժիսորներից էլ սովորելու ինչ-որ բան գտնում է: Մեկից՝ ի՞նչ անել, մյուսից՝ ի՞նչ չանել: Առաջին հերթին, նախընտրում է Չապլինի գործերը: Կարծում է՝ սովետական ժամանակաշրջանի ռեժիսորներն ավելի բարձր մակարդակ ունեին, քան ժամանակակիցները:
Ռեժիսուրայից բացի, Ժասմինը զբաղվում է ձիավարությամբ, գնում է սուսերամարտի, իսկ ձմռանն էլ` սահադաշտ: Սիրում է նաեւ ձեռքով զարդեր պատրաստել: Սրանցից բացի՝ նա գրում է: 12 տարեկանից աշխատում է պատմական-արկածային գրքի վրա, որի հիմքում ընկած է Ֆրանսիայի պատմությունից մի հատված. «Սկզբում, իհարկե, լրիվ ուրիշ բան էր ու գրում էի տետրի մեջ: Վերջում դրանից միայն գլխավոր հերոսուհու անունը: Վերնագիր որոշել եմ, բայց դա դեռ վերջնականը չէ»:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930