Լրահոս
Օրվա լրահոսը

Վերլուծաբան. Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծում կարող է չլինել

Ապրիլ 08,2013 13:33

Վերլուծաբան Անդրանիկ Միհրանյանի գնահատմամբ, եթե ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում առաջընթաց չլինի , թուրքական կողմը երբեք չի վերահաստատի դիվանագիտական, տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ,  ու չեն բացվի հայ-թուրքական սահմանները: Վերլուծաբանը ղարաբաղյան կոնֆլիկտի միակ լուծումը տեսնում է, եթե  կոնֆլիկտի կարգավորման  հարցում գերտերությունները համաձայնության գան  եւ ստիպեն ընդունել մադրիդյան սկզբունքները:

Հարցին, դրսից  ճնշումները պատերազմի չե՞ն հանգեցնի, պարոն Միհրանյանը «Նովոստի Արմենիա» ակումբում ասաց. «Նայած թե ինչպիսին է ճնշումը…եթե այս տարածքում կա խաղաղություն, հիմնական պատճառն այն է, որ գերտերությունները շահագրգռված չեն, որ այստեղ լինի պատերազմ: Ոչ մեկի շահերին դա չի համապատասխանում… Լուծում կարող է չլինել, բայց մեծ տերությունները, որոնք  շահագրգռված չեն, որ պատերազմ լինի, հետ են պահում այդպիսի զարգացումներից` հարցը թողնելով հաջորդ սերունդներին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930