Ինքնավնասման հետ կապված հերթական ահազանգն այսօր ստացանք արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից:Ըստ ահազանգի, կալանավորը կտրել էր մատները:
ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն մեր ահազանգի հետ կապված հայտնեց, որ ապրիլի 8 օրերի ընթացքում ստացվել է երկու ահազանգ: Մեկով կալանավորը հայտնել էր, թե «շարիկ» է կուլ տվել, ինչը հաստատվել է, մեկ ահազանգ էլ եղել է կեղծ, երբ կալանավորը հայտնել էր, թե կուլ է տվել մահճակալի չորս ամրանները:
Կալանավորը հետազոտվել է, եւ մահճակալի որեւէ մասնիկ նրա մարմնում չի հայտնաբերվել: