Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Միհրանյանը հարց ունի ՀՀ նախագահին

Ապրիլ 08,2013 12:55

Վերլուծաբան Անդրանիկ Միհրանյանի համար Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է, բայց ասելով սա պետք է շարունակել, որ Ռուսատանն այսօր Հայաստանի միակ ռազմավարական իմաստով դաշնակիցն է:

«Բայց դա չի նշանակում ` Հայաստանի արտաքին քաղաքականությունը սահմանափակված է միայն Մոսկվայով…Հայաստանը չի փորձում իր քաղաքականության մեջ օգտվել հակամարտությունից այս տարածքում ԱՄՆ-ի եւ Ռուսատանի միջեւ, այլ հակառակը՝ միակ երկիրն է Հարավային Կովկասում, որը կուզենա, որ այս հզոր պետություններն այս տարածաշրջանում համագործակցեն եւ ոչ թե մրցակցեն»,- այսօր «Նովոստի Արմենիա» ակումբում ասաց վերլուծաբան Ա. Միհրանյանը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն, որպես գերհզոր տերություն, դեռ իներցիայով փորձում է ամեն տեղ իր շատ կարեւոր դրոշմը դնել այդ երկրի քաղաքականության վրա. «Այսօր չկա Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ գաղափարախոսական պայքար եւ անգամ որոշ հարցերում կա համագործակցություն, քան թե մրցակցություն: Այդ իմաստով Հարավային Կովկասը, մանավանդ Հայաստանը չեմ տեսնում որպես մրցադաշտ այդ տերությունների միջեւ… Հնարավոր չի համեմատել նույնիսկ հարաբերությունների որակն ու մակարդակը: Ռուսաստանը Հայաստանի համար ռազմավարական դաշնակից է, Հայաստանը ԱՊՀ երկրների անդամ է, անվտանգության պայմանագրի անդամ է, այսպիսի հարաբերություններ ինստիտուցիոնալ մակարդակով չունի ԱՄՆ-ի հետ»:

Նրա խոսքերով, Հայաստանն ունի ընտրության խնդիր` մաքսային միությա՞նը միանալ, թե՞ Արեւելյան գործընկերությանը. «Առաջին հարցերից մեկը, որ պետք է տամ նախագահին այս այցելության ժամանակ, որովհետեւ մենք նախորդ անգամներն այդ հարցի շուրջ խոսել էինք: Իհարկե Հայաստանը գտնվում է դիտորդի կարգավիճակում երկու կառույցներում էլ: Ռուսաստանի դիրքն այս հարցում ավելի ճկուն է, քան եվրոպականինը: Մինչեւ վերջերս չգիտեի, որ եվրոպացիներն այս հարցը դնում են կամ` կամ… Չեմ նախանձի փոքր պետություններին, որոնց առաջ մեծ պետությունները դնում են ընտրության պայմանը: Սա բոլշեւիկյան սկզբունք է: Հայկական կողմը պետք է ճկուն քաղաքականություն վարի…Սա, իհարկե, Հայաստանից կախված չէ, կախված է` ինչպես է Վաշինգտոնն ու Բրյուսելը նայում ռուսական քաղաքականությանը հետխորհրդային տարածքում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930