Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանություն ԱԺ-ում՝ Շարմազանովի վարման կարգի դեմ

Ապրիլ 08,2013 12:39

Այսօր ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, թե վաղը ԱԺ հատուկ նիստը ո՞ր դահլիճում է լինելու, ովքե՞ր են հրավիրված այդ նիստին, ովքե՞ր են մասնակցելու եւ ովքե՞ր են հրավիրված արտերկրից: Հովիկ Աբրահամյանն ի պատասխան հորդորեց դիմել ԱԺ աշխատակազմ եւ «իրենք մեծ սիրով ձեզ կտրամադրեն ձեզ հրավիրվածների ցանկը»:

Զարուհի Փոստանջյանը հաջորդ՝ իրեն ձայն տալու հնարավորության ընթացքում հայտարարեց, որ կարելի է եզրակացնել, «Դուք այստեղից չեք ուզում հնչեցնել, թե ովքեր են հրավիրված այդ հատուկ նիստին»: Այս մեկ նախադասությունից հետո նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հորդորեց անջատել Զարուհի Փոստանջյանի խոսափողը: Զարուհի Փոստանջյանը սկսեց խոսել առանց խոսափողի եւ Հովիկ Աբրահամյանին դիմեց. «Անցյալ անգամ մենք խոսեցինք, դուք ասացիք, որ մեղավոր չեք, որ իմ խոսափողն անջատում է նիստը վարողը: Ինչո՞ւ չեք միջամտում»:

Նրան Հովիկ Աբրահամյանի փոխարեն պատասխանեց Էդուարդ Շարմազանովը. «Մեղավոր է կանոնակարգը, որը ձեզ հնարավորություն չի տալիս»:

Վիճաբանությանը միջամտեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա բացեց եւ ընթերցեց ԱԺ կանոնակարգ օրենքը՝ ապացուցելու համար, թե իրականում որ դեպքերում պետք է անջատել խոսափողը. «Եթե հարց տվողի եւ զեկուցողի միջեւ լինում է բանավեճ: Այստեղ բանավեճը դուք եք հրահրում, պարոն Շարմազանով»: Շարմազանովն այս անգամ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ հորդորեց. «Անջատեք պարոն Փաշինյանի խոսափողը: Ես Կանոնակարգ օրենքով եմ շարժվում: Կարող եք արտահերթ նիստ հրավիրել, եւ կա հայտարարությունների ժամ»:

Էդուարդ Շարմազանովի պահվածքից դժգոհեց ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը. «Դուք չեք լսում ինքը ինչ է ասում, միգուցե շարունակության մեջ ասում է այն, ինչ բոլորս սպասում ենք, բայց դուք չեք լսում: Առաջին մեկ, երկու, երեք, չորս բառից հետո ասում եք՝ անջատել խոսափողը»:

Այս անգամ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց Վահան Հովհաննիսյանին. «Պատգամավորների մտքի իմաստը հասկանալու համար պարտադիր չէ սկզբից մինչեւ վերջ լսել նրանց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. susan says:

    ամենակարող շարմազանով, հուսով եմ, մի օր կնկնես այդ աթոռից, դա հարատև չէ.

  2. Maxim says:

    Իբր Հայ ազգի ապուշները ԱԺ-ում քիչ են, մի հատ էլ Հույն ազգի ապուշ հայտնվեց, թեպետ իմ
    ասածը բոլորովին չի պատկանում Հույն ազգին: Նրանց նկատմամբ մեր ազգը, ինչպես և ես՝ տածում
    ենք ամենախորհին հարգանքը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930