Լրահոս
Օրվա լրահոսը

«Աֆրոամերիկացիները պայքարում էին իրենց իրավունքների համար, և ամեն ինչից միայն Թուփաքի արվեստը մնաց». Վահրամ Սահակյան

Ապրիլ 08,2013 12:24

«Մեդիալաբի» զրուցակիցն է արձակագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը:

– Պարո´ն Սահակյան, հետընտրական շրջանում ձևավորված շարժումը կարծես մոտենում է իր տրամաբանական ավարտին: Թեև ընտրություններից հետո հասարակությունը ոգևորված պայքարի էր դուրս եկել, բայց Ազատության հրապարակում հավաքվածների թիվն աստիճանաբար նվազում է: Դուք կարծես կանխատեսում էիք այս սցենարը, ինչո՞վ եք սա բացատրում:

– Նախ նշեմ, որ անթույլատրելի եմ համարում «ժողովուրդ» բառը գործածել։ Չի կարելի, էդպես որ ասեք ու կրկնեք՝ մարդկանց մի մասն իրեն կանվանի ժողովուրդ, մյուս մասն ընդհանրապես անուն չի ունենա։ Ես էլ եմ ժողովուրդ, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ, կաթողիկոսն էլ։ Իսկ այն, որ ոգևորությունը պակասեց, կարելի է դրական գնահատել, որովհետև ոգևորվածությամբ պայքարի դուրս չեն գալիս։ Պայքարը պիտի լինի կշռադատված, նպատակուղղված և սթափ, թե չէ մարդիկ կդառնան ամբոխ:

-Այսինքն՝ դուք նման պայքար չեք տեսնում և չեք էլ ակնկալո՞ւմ:

– Ո´չ, չեմ ակնկալում։ Շատ լավ մարդ է, բայց գործիչ չէ։ Ընդհանրապես գործիչ չկա թե´ մեզանում, թե´ աշխարհում։ Իսկ կշռադատված պայքարի համար պիտի շատ խելոք և զգույշ առաջնորդող գործիչ ունենալ։ Հիշո՞ւմ եք՝ ուկրաինական նարնջագույն պայքարի ոգևորված հաղթանակը ու կարճամիտ գործիչների «կառավարած» երկրի տապալումը: Ես գործիչ չեմ, որ առաջարկեմ, իմ գործը դրա մասին գրելը պիտի լինի: Ինչպես և անցյալ դարի 90-ականներին ԱՄՆ-ում աֆրոամերիկացիները պայքարում էին իրենց իրավունքների համար: Ի՞նչ եղավ-չեղավ, բայց էդ ամեն ինչից միայն Թուփաքի արվեստը մնաց:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը. սկզբում այն որակվեց ստադուլ ու կեղծիքադուլ, իսկ վերջում արդեն՝ ծոմ: Արդյոք ժողովուրդը խաբվե՞ց:

– Եթե գործիչը գնում է մի քայլի, որը կապված է զրկանքների հետ, ուրեմն նպատակ ունի։ Չեմ սիրում, երբ բացասական են արտահայտվում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին։ Ես անձամբ կարող եմ կատակել, երգիծանքով արտահայտվել ամեն ինչի շուրջ։ Բայց սովորական քաղաքական մեկնաբանը կամ լրագրողն այդ իրավունքը չունի։ Դա ինքնագործունեություն է։ Դուք ասում եք՝ «կեղծիքադուլ որակվեց, իսկ վերջում արդեն՝ ծոմ»։ Հարցնում եմ՝ ո՞ւմ կողմից որակվեց։ Շատերի՞: Ուրեմն Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթեց, որովհետև «շատերը» միշտ սխալ են։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930