Ապրիլի 7-ին, ժամը 20.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնավածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ ոստիկանություն