Լրահոս
Օրվա լրահոսը

Մտածողության երկու տեսակ

Ապրիլ 08,2013 11:30

«Հայոց ցեղասպանությունը անտեղի է բացատրել հայ ու թուրք ժողովուրդների կրոնական, էթնիկական,  ռասայական անտագոնիզմով կամ տնտեսական եւ սոցիալական մրցակցությամբ… Հայոց ցեղասպանությունը զուտ քաղաքական ծրագիր էր՝ թելադրված Օսմանյան կայսրության կոնկրետ պետական շահերից»: Սա հատված է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովում (21 ապրիլի 1995 թվական): Այդ մեջբերումն անում եմ ոչ թե Ցեղասպանութան խնդիրը քննարկելու, ոչ էլ առաջին նախագահին գովերգելու համար: Խոսքն աստեղ մտածողության տեսակի, քաղաքական իրաղությունների սթափ գնահատման մասին է, որից, ի դեպ, ինքը՝ Տեր-Պետրոսյանը բազմիցս շեղվել է 2007 թվականին քաղաքականություն վերադառնալուց հետո:

Հենց այս օրինակի վրա կարելի է ցույց տալ մտածողությունների տարբերությունը: Եթե դուք ասում եք՝ «թուրքը միշտ մեր ազգին կոտորել է, որովհետեւ թուրքը նենգ է եւ արյունարբու, բայց ոչինչ՝  մեր բազմաչարչար ժողովուրդը մի օր կհավաքի իր ուժերը եւ կտիրանա իր պատմական հայրենիքին», ապա դա մտածողության մի տեսակ է՝ որով վերջին 40-50 տարիներին ղեկավարվում են մեր գրեթե բոլոր մտավորականները (երջանիկ բացառություններից մեկը Ռաֆայել Իշխանյանն էր), այդ նույն մտածողությունը վերջին տասնամյակներում ներարկում են մանկապարտեզների դաստիարակները եւ դպրոցներում հայոց լեզվի ուսուցիչները: Մտածողութան այլ տեսակ է, երբ դուք փորձում եք հասկանալ, թե ի՞նչ իրավիճակ էր ստեղծվել խնդրո առարկա պատմական ժամանակահատվածում, որո՞նք էին այդ պահին գերտերությունների, Թուրքիայի եւ հայերի շահերն ու հնարավորությունները, եւ ինչու էր երիտթուրքերի կառավարությունը ծրագրել հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը: Հենց այդպես է վարվում իր ելույթում առաջին նախագահը:

Այդ մոտեցումը, որը 88 թվականին որդեգրել էր ոչ միայն Տեր-Պետրոսյանը, այլեւ ամբողջ «Ղարաբաղ» կոմիտեն, արդյունավետ եղավ, համենայնդեպս, միջազային ասպարեզում, ազգային-ազատագրական պայքարում, հարեւանների հետ հարաբերություններում: Հակառակ՝ էմոցիոնալ մոտեցումը կարող է բուռն ծափահարությունների արժանանալ, կարող է էքսթազ առաջացնել, կարող է մարդկանց աչքերից արցունքներ քամել, բայց պետության, ազգի տեսանկյունից այդ մտածելակերպը առնվազն անարդյունավետ է:

Հիմա դառնանք ներքին կյանքին: Իր նույն մեթոդաբանությանը հարազատ մնալու դեպքում առաջին նախագահը 2007 թվականից սկսած իր բոլոր վերլուծությունները՝ «ավազակապետության» եւ «հանցավոր ռեժիմի» մասին պետք է սկսեր հետեւյալ հարցի պատասխանից. «Ինչո՞ւ ես եւ իմ ընկերները 95 եւ 96 թվականներին պատրաստ չեղանք անցկացնել արդար ընտրություններ եւ պարտվելու դեպքում հանձնել իշխանությունը»: Խոսքը զղջալու, ապաշխարելու մասին չէ, խնդիրը այսօրվա իրավիճակի արմատները հասկանալն է: Հակառակ դեպքում ստացվում է նույն առաջին տարբերակը՝ «թուրքը մնում է թուրք» սերիայից: Այսինքն՝ երբ հայտարարվում է, որ այս իշխանությունները խարդախ են, անգրագետ են, ագահ են եւ այլն, դրանով լույս չի սփռվում այն հարցի վրա, թե որոնք են գործող արատավոր  համակարգի մեխանիզմները, շարժիչ ուժերը: Թե չէ ստիպված կլինենք ընդունել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա զինակիցները նույնպես ագահ էին եւ անգրագետ, ինչն, իհարկե, իրականությանը չի համապատասխանում: Երբ իրադարձությունները բացատրվում են միայն մարդկանց անձնական առանձնահատկություններով, կամ, որը նույնն է, էթնիկական, կրոնական, ռասայական «ի վերուստ» տրված հատկանիշներով, այդ երեւույթները մնում են անբացատրելի, իսկ պայքարը հաճախ վերածվում է անձնական «ռազբորկա»-ի:

1998-ի աշնանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, լուսահոգի Ռաֆայել Ղազարյանը «Ա1+»-ի «P.S.» հաղորդաշարում ինձ տված հարցազրույցի ամենավերջում ասաց, որ Աբդուլ Համիդը եւ Էնվերը այդքան վնաս չեն հասցրել հայ ժողովրդին, որքան ՀՀՇ-ն: Ես էլ ասացի՝ «այդ լավատեսական պնդումով թույլ տվեք ավարտել այսօրվա հաղորդումը»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հիմնականում համամիտ լինելով հեղինակի հետ, ես այսօրվա իշխանավարության տխուր վիճակը կանվանեմ սերնդափոխական դեգրադացիա: Այո, անկախություն իրականացրած իշխանավորների առաջին սերնդին փչացրեց ոչ թե փողը, այլ, շատ դեպքերում ժողովրդի կողմից մատուցվող անհարկի փառքը, ինչպես նաև պետական ղեկավարման փորձի բացակայությունը: Ես համոզված եմ, որ եթե մեր առաջին նախագահը լիներ 2007 թ. հասունությունն ապրած Տեր-Պետրոսյանը, ապա այսօր կունենայինք բոլորովին այլ Հայաստան, սակայն, ավաղ, պատմությունը եթեների վրայով պարզապես ցատկում է:
    Եթե առաջին նախագահը, տեսնելով, որ իր հետագա պաշտոնավարումը կարող է վտանգել երկիրը և հրաժարական տվեց, ապա նրան հաջորդած Ռ. Քոչարյանը պատեհ և անպատեհ առիթներով ՛՛տղամարդավարի՛՛ հայտարարում էր, թե ինքը որևէ պարագայում հրաժարական չի տա, իսկ Ս. Սարգսյանը, թեև հայտարարել է, թե հրաժարական կտա միայն երկրի շահերից ելնելով, սակայն ժամանակը ցույց տվեց, որ նա, մեղմ ասած, ճիշտ չէր ասում, հակառակ դեպքում, նա հրաժարական պիտի ներկայացներ դեռևս մեկ-երկու տարի առաջ, թեև հիմա էլ ուշ չէ…
    Այս լավատեսական պնդումով էլ թույլ տվեք ավարտել մեկնաբանությունս:

  2. Արմեն Զաքարյան says:

    Բռավո , խորապես հասուն հայացք:Վաղուց իմաստավոր ասելիք չէի կարդացել

  3. ALEX says:

    Սա է ճշմարտությունը»բռավո

  4. Galust Yenokyan says:

    Հարգելի Խմբագիր, չեմ կարծում որ առաջին Նախագահը պատմական հձտնագործություն է արել Ցեղասպանությունը կապելով Թուրքիայի պետական շահերի հետ, 4 րդ դասարանի աշակերտի համար էլ պարզ կլիներ որ Օսմանյան կայսրությունը որ կորցրել էր իր տիրությունները Եվրոպայում, հատկապես Բալկաններում , Եգիպտոսում եվ Միջին Արեվելքում, պիտի եզրկացներ որ Հայերը եվս պիտի ձգտեն անկախության եվ պիտի Հայկական հարցը լուծեին…Ինչ վերաբերվում է «արյունարբու» լինելուն նրանց ագահ միջին խավը որը պիտի գազանի նման փորձեր տիրանալ օտարի ստեղծածին, ինչպես դա արեցին «քաղաքակիրթ» գերմանացիները Հիթլերի իշխանության գալուց հետո, ինչպես նույնը տէղի ունեցավ Սումգաիթում ու Բաքվում, եվ վերջապես ինչը տեղի ունեցավ մեր հայրենի Հայյրենիքում, երբ արյունարբու ստրուկները եկան իշխանության եվ պատճառ դարձան Հոկտեմբերի 27 ի եվ Մարտի 1 ի նախճիրին … անաշխատ եկամուտ, հարստության տիրանալը սարսափելի մարդկային ձգտում է, որ մարդուն դարձնում է ԱՐՅՈՒՆԱՐԲՈՒ … որից ազատվելուն է ձգտում մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ…

  5. Hayk says:

    բոլոր մարդիք ընչաքախծ են, դրա համար
    այն աձերը, որոք զբաղեցնում են պաշտոններ
    պետք է հսկվեն մեղմ ասատ :Բոլորը հետեվում են բոլորին աննդադ , անդադար:

  6. Հայկ says:

    Լևոնը քաղաքակիրթ, սակայն ծույլ և թույլ նախադահ էր` գերի իր շրջապատին: Իր հրաժարականը միջոց էր այդ գերությունից ազատվելու….: Նրան հաջորդողները անողոք թալանում են Երկիրը, կուտակելով միլիարդներ: Նրանց վախը կուլակաթափ լինելն ` Ամեն գնով անցնում են երկրորդ ժամկետին` այդ ընթացքում մարիոնետային փոխանորդ պատրաստելու համար: Հայրենիք, արդարություն, արժանապատվություն և այլ թիթիզ-միթիզ բաները նրանց համար չեն …

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930