Արդեն երկու տարի Հայաստանի դրոշի ներքո տեղափոխված խարկովաբնակ կանանց գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան, որ մարտի սկզբին Ֆրանսիայի Կապել-լե-Գրանդ քաղաքում անցկացված օփենում լրացրել էր նաեւ տղամարդկանց միջազգային վարպետի նորմա, երեկ Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մոտ օրերս պատրաստվում է հանդես գալ եւս երկու օփենում: Առաջինը կայանալու է ապրիլի 13-19-ին՝ Լիլ քաղաքում, երկրորդը՝ ապրիլի 20-26-ին՝ Մետցում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ