Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը ՀՀ Ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ

Ապրիլ 08,2013 01:09

Երեկ եւ այսօր «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ ակտիվիստները շենքերի շքամուտքերին տեղադրված անվճար հայտարարությունների վահանակների վրա փակցրել են ապրիլի 9-ի Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած եւ Նոր Հայաստանի երդմնակալությանը նվիրված, Երեւանի քաղաքապետարանի կողմից արտոնված արարողության մասին ներկայացնող թռուցիկներ, որոնք սակայն րոպեներ անց պատռվել են անհայտ անձանց կողմից:

Սակայն այսօր երիտասարդ ակտիվիստներին հաջողվել է նկարահանել իրենց հետեւող ավտոմեքենայի պետհամարանիշները, իսկ րոպեներ անց հայտնաբերել, որ այս նույն մեքենան կայանվում է Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի մոտ, իսկ դրա ուղեւորները, ովքեր հենց թռուցիկները պատռողներն էին, մտնում են բաժանմունք: «Ժառանգության» երիտասարդները այս պահին հանցագործության մասին հայտարարություն են տալիս ՀՀ Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում:

Մենք նաեւ ահազանգ ենք ստացել, որ մարզերում Ոստիկանության ստորաբաժանումների ներկայացուցիչները տուն առ տուն ահաբեկում են տեղի բնակչությանը՝ ետ պահելու համար մարդկանց ապրիլի 9-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին մասնակցելուց:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը պահանջում է ՀՀ Ոստիկանությունից պարզել, թե արդյոք իրոք նրա որոշ ներկայացուցիչներ ներքաշված են քրեածին, սեփական երկրի քաղաքացիների դեմ ուղղված գործողություններում եւ հաստատվելու դեպքում՝ անհապաղ պատասխանատվության ենթարկել հանցագործներին: Մենք գտնում ենք, որ ՀՀ Ոստիկանության պարտականությունն է ապահովել օրենքի տառը եւ ոչ թե իրականացնել իշխող կուսակցության եւ նրա ղեկավարի քաղաքական ընդդիմախոսների հետապնդումները:

 Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Նոր Հայաստանը դա նոր երկի?ր է, իսկ նա ՄԱԿ-ի անդամ է:

    Թե իրենք Հայաստանի Հանրապետությունը ինկատի ունեն:

    Կա մեկը, որ հաստատ գիտե այս հարցի պատասխանը:

    Ավելի նոր Հայաստանի երդմնակալությունը տեղի կունենա մեր տանը;

    Բայց հրավիրվածներ չեն լինելու, մնացածը կհայտվի ավելի ուշ:

    • Արմեն says:

      Ավելի նոր Հայաստանի երդմնակալության կազմակերչական խորհրդի հայտարարություն թիվ 1

      Ի կատարումն Ավելի նոր Հայաստանի նախագահի հայտարարության հայտնում ենք լրացուցիչ

      տեղեկություն

      Ի տարբերություն նոր Հայաստանի նախագահի որդու հայտարարության Ավելի նոր Հայաստանի

      նախագահի երեխաները քիչ առաջ պաշտոնապես հայտարարեցին, որ իրենք չեն հրաժարվում

      իրենց հորից եվ համարում են, որ քանի դեռ իրենց հայրը դավաճանություն չի արել Հայաստանի

      նկատմամբ, իրենք միշտ կմնան իրենց հոր զավակները, հակառակ դեպքում իրենց հորը նվեր կտան

      Ավելի նոր Հայաստանի ժողովրդին:

    • Արմեն says:

      Ավելի նոր Հայաստանի նախագահը քիչ առաջ խոստացավ, որ Ավելի նոր Հայաստանաում

      դիսկրիմինացիա չի չի հանդուրժելու նախագահի անձի նկատմամբ

      Նա նույնպես վադալազկա կրելու իրավունք ունի: Այդ հարցում զադնի խոդ չի լինելու:

      Ըստ մեր տեղեկությունների Գյումրիից ոտքով տեղ հասած ժողովուրդը իմանալով

      վադալազկայի հետ կապված նախագահի խոստման մասին հուզաթավ ձայնով

      սկսեց բացականչել վադալազկա – վադալազկա եվ մի ժողովրդական ձայն

      նախագաի այս խոստումը ցույց տվեց, որ մեր միջից իսպառ վերացել է վախը,

      Կեցցե Ավելի նոր Հայաստանի 80%-անոց չվախեցած ( Կապանում՝ 90%-անոց ) ժողովուրդը:

  2. Galust Yenokyan says:

    Փաստորեն մենք Հայաստանում ունենք Գեստապոյական Համակարգ, էլ ինչ քաղաքականության մասին կարելի է խոսել…Երկիրը վեր էն ածել համակենտրոնացման ճամբարի, իսկ ուր են նայում «դեմոկրատական» երկրները ներկայացնող ներկայացուցիչները… միշտ միէւնույն ուղղությամբ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930