Ապրիլի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, լիբերալ-դեմոկրատ կուսակցության ներկայացուցիչ Ուիլիամ Ուոլլըսի հետ: Հանդիպման ընդացքում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև եվրոպական կառույցների համատեքստում` ժողովրդավարացման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվզը, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը ևԱվետիս Ավագյանը:
ՀԱԿ