Թեեւ ընդամենը երկու օր է մնացել ՀՀ ԱԺ հատուկ նիստին, որի ժամանակ տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, ԲՀԿ-ում դեռ չի քննարկվել այդ նիստին մասնակցել-չմասնակցելու հարցը: Aravot.am-ի տեղեկություններով կուսակցությունում չեն էլ քննարկելու նման հարց: Այն թողնվելու է, այսպես ասած, ինքնակարգավորման` յուրաքանչյուր պատգամավոր ինքը կորոշի` մասնակցե՞լ ԱԺ հատուկ նիստին, թե՞ ոչ, որեւէ կուսակցական պարտականություն չդնելով խմբակցության անդամների ուսերին:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չշնորհավորեց նախագահ Սարգսյանին` վերընտրության առիթով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
նրանց մշտական խաղը, ժողովրդին այլ բան ներկայացնել, տակից այլ բան անել..