Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրկնվող ձևակերպումներ, մաշված մտքեր, հին հաթաթաներ»

Ապրիլ 07,2013 21:44

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ԲՀԿ-ի քարոզարշավի մասին

«Երևանի քաղաքապետի ընտրությունների առաջին օրը արդարացրեց բոլոր իմ կանխատեսումները»,- ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է թողել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` վերլուծելով ԲՀԿ քարոզարշավի մեկնարկում այսօր հնչած ելույթները: ՀՀԿ փոխնախագահն այնուհետ յոթ կետով հինավորել է իր մտորումներն ու մտահոգությունները.

1. ԲՀԿ-ի ողջ քարոզարշավը հիմնված է լինելու բացառապես Գագիկ Ծառուկյանի անձի վրա: Ինչպես նկատել էին շատերը, անգամ քարոզչական տեսահոլովակում բացակայում էր ոչ միայն Վարդան Օսկանյանը, այլև բհկական եռյակի մնացած ներկայացուցիչները:

2. ԲՀԿ-ում նկատվում է ստեղծագործական, քաղաքական և քաղաքագիտական մտքի  ճգնաժամ: Խորհրդարանական ընտրություններին արդեն օգտագործված կադրեր, նույնանման ելույթներ, կրկնվող ձևակերպումներ, մաշված մտքեր, հին հաթաթաներ: Հաշվի առնելով, որ բհկականները բարեհաջող բաց թողեցին ՀՀ նախագահական ըտնրարշավը, այս մեկին կարելի էր ավելի լավ պատրաստվել:

3. Փաստորեն այս ընտրությունների մեկնարկը ապացուցում է, որ ԲՀԿ-ում չկա և ոչ մի ինքնաբավ ու կայացած քաղաքական գործիչ: ԲՀԿ-ականները նորից թաքնվելու են Ծառուկյանի թիկունքի հետևում: Սակայն ակնհայտ է, որ անգամ իր հաղթանդամ թիկունքում բոլորը տեղավորվել չեն կարող:

4. Ընտրությունները այնքան կարևոր են ԲՀԿ-ի համար, որ Գագիկ Ծառուկյանը իր անձնական ողջ վարկանիշն է փորձելու ծառայեցնել հաջողության հասնելու համար: Եվ այս «զոհաբերությունը» հաստատ Օսկանյանի խաթր չէ:

5. Ընտրությունները ԲՀԿ-ի համար Ստալինգրադ են, քանզի հերթական վերահաս տապալման դեպքում այդ կուսակցությունը վերջնականապես մտնում է քաղաքական փակուղի: Ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն արհեստական կարգավիճակը ևս 4 տարի պահել չի լինի: Մնում է ֆելդմարշալ Պաուլսի փորձը ուսումնասիրել:

6. ԲՀԿ-ի բառապաշար է վերադարձել «ժողովուրդ» բառը: Մեկնաբանությունները ավելորդ են՝ ՀՀ Նախագահի ընտրությունները ապացուցեցին, որ ԲՀԿ-ն ոչ մի օրգանական կապ չունի ժողովրդի ոչ իշխանամետ, ոչ էլ ընդդիմադիր հատվածների հետ:

7. «Ահավոր» բաց ու ժողովրդավար կուսակցությունը անում է փակ հանդիպում, որտեղ հրավիրվում են բացառապես յուրային լրատվամիջոցները: Ահա քեզ ժողովրդի դարդով ապրող և հասարակությունից գաղտնիքներ չունեցող կուսակցություն…

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930