Այսօր Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրության քարոզարշավի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջին` մեկնարկային հանդիպումը: Հավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Վերջինս հայտարարեց, որ քաղաքականությամբ զբաղվում է ոչ թե անձնական շահի , այլ պետական շահի, ժողովրդի բարեկեցության համար: « Այսօր քաղաքական գործիչների մեծ մասը, որ անգամ կոստյում չեն ունեցել, իրենց պաշտոնին հասել են քծնանքով, այլ ոչ թե աշխատանքով և այդ մարդկանց պատճառով չպետք է ժողովուրդը տուժի: Իսկ այսօր մեր հասարակության համար անհրաժեշտ է չնչին բան` արդարություն, պայմաններ, մրցակցություն: Երեւանյան փողոցներում բազմապիսի բողոքի ակցիաներ են ակցկացվում, որոնք վկայում են, որ ժողովորդի համար այսօր շատ բարդ է ապրել: Սա նշանակում է, մարդկանց պետք է հնարավորություն տալ ապրել ու աշխատել եւ սա ոչ թե մարդուն լավություն անել է, այլ պետությանը, քանի որ դրանով հնարավորն է զարգացնել երկիրն ու տնտեսությունը: Եվ այս ամենին միասին ենք հասնելու:
ԲՀԿ-ն գնում է հաղթելու ու պատրաստ է պատասխանատվությունը վերցնել ու թիմովի պատասխան տալ: Ոչ մի երեւանցու դիմում չի անտեսվելու, ոչ մի քաղաքացի վիրավորված չի լինելու, իսկ եթե լինի` համապատասխան մարդը կպատժվի, որովհետև պաշտոնը պապական չի: Մենք գնում ենք հաղթելու ու կազմակերպելու համար. այո, ծանր է, բայց աշխատանքով արդյունք կերևա: ԲՀԿ-ն երեւանցու կողքին է, իսկ եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ-ականի, ապա դիտարկելու եմ իմ դեմ ուղղված վիրավորանք եւ վիրավորողը իմ հետ է գործ ունենալու»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այս մարդն իրեն օրենքից դուրս է հայտարարել ու սպառնում է անձնական հաշվեհարդարով, ցանկացած հակառակորդի: Դա քաղաքական ու իրավական գործելաոճ չէ: Բռնության քարոզով մի զբաղվեք, քաղաքական գործունեության հավակնություն ունեցող անձ…
Պա հոոոոոոոոո քաշվեցինք, տեսնես նեղացնել կամ վիրավորել ասելով ինչ կհասկանա
պրն Ծառուկյանը:
Ով կոստյում ուների կամ ով չուներ, սա կարևոր է այդքան:
Համ էլ մրցակցություն են խոստանում:
Մեզ էլ բան պետք չի երևի, կոստյում կունենաք հուսամ բոլորս, մնաց կոշիկի մասին մտածենք:
Ախր այդքան լռելուց հետո բան չասվեց գրեթէ