Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր նաև Առողջության համաշխարհային օրն է

Ապրիլ 07,2013 19:24

Այն նշվում է 1948 թվականից ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր անդամ երկրների կողմից: Օրվա խորհուրդն այն է, որ մարդիկ գիտակցեն ու կարևորեն, թե ինչ նշանակություն ունի առողջությունը մարդու կյանքում: «Ես չեմ հետևում առողջությանս, հազվադեպ եմ այցելում բժիշկներին, ինչպես ասում են՝ մինչև դանակը ոսկորին չհասնի, տեղներիցս չենք շարժվում,-ասում է 19-ամյա Դիանան ու հավելում,- կարծում եմ, որ առողջությունն այն բանն է, որն անտեսելու դեպքում կարող ես հետագայում զղջալ: Առողջությունն է, որ պայմանավորում է քո հասարակական գործունեությունը, պետք է առողջ ինես, որ կյանիքց հաճույք ստանաս, ինքս որոշել եմ հետևողական լինել»,-ասում է Դիանան: Չնայած մարդկանց կյանքում առողջությունը ամենակարևորներից է, շատերը չգիտեն օրվա մասին՝ այդ թվում հանրության առողջությանը հետամուտ լինող ստոմատոլոգները, դեղագորները, բժիշկները և այլն: Դեղագործ Արմենուհին տոնի մասին տեղեկացավ մեզանից. «Շատ ուրախ եմ, որ այսպիսի տոներ են ընդունվում, ինչը հնարավորություն է տալիս մարդկանց գոնե այդ օրը մտածելու առողջ ապրելու՝ չծխելու, չխմելու, միտքն աշխատացնելու, բարձր կրունկներ չհագնելու, սպորտով զբաղվելու մասին»: Նաև հավելում է՝ աշխատանքի բերումով (աշխատում է Երևանյան դեղատներից մեկում), հաճախ է հանդիպում այնպիսի մարդկանց, ովքեր իրենց հույսը կապում են միայն դեղերի հետ. «Առողջությանը պետք է միշտ հետևողական լինել՝ կապ չունի, թե մարդը տվյալ պահին հիվանդություն ունի, թե` ոչ, առողջ լինելու համար առողջ միտք է հարկավոր, մարդ պետք է գնահատի այն, ինչ ունի, իսկ եթե նա խնդիրներ ունի, երբեք չպետք է աչքաթող անի, հակառակ դեպքում հիվանդությունը կսրանա,-ասում է նա և ավելացնում,-առողջություն ասելով` ոչ միայն պետք է հասկանանք մարմնի օրգանների, այլև ատամների առողջություն, որոնց ևս պիտի հետևողական լինենք»:
Նշենք, որ ամեն տարի տոնն ունենում է իր կարգախոսն ու թեման: Այս տարի այն նվիրված է հիպերթենցիային՝ արյան բարձր ճնշմանը: Հիպերթենզիան բարձրացնում է ինֆարկտի, ինսուլտի ու երիկամային անբավարարության առաջացման հավանականությունը, ինչպես նաև` կարող է լինել կուրության, առիթմիայի ու սրտային անբավարարության պատճառ: Բժիշկների կարծիքով ՝ այն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930