Այսօր ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 36-րդ տուրը:
Նախորդ օրը «Ուլիս»-«Փյունիկ» հանդիպումում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին, «Իմպուլսը» 1:0 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ: Այսօր երկու առաջատարների՝ «Միկայի» եւ «Շիրակի», դիմակայությունն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ «Արարատը» 2:1 հաշվով հաղթելով «Գանձասարին»՝ իր հաշվարկում գրանցեց 27 միավոր եւ մրցաշարային աղյուսակում մեկ միավորով շրջանցելով «Բանանցին»՝ ետնապահի տհաճ պարտականությունը զիջեց նրան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՀՖՖ կայքէջի