Ապրիլյոթյան միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի արձանի հարևանությամբ տեղադրված խորհրդանշական ծաղկազարդ զամբյուղից անցորդ կանայք և աղջիկները օրվա առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորանքներ են ստացել վարդերի ու բացիկների տեսքով:
Տոնական տրամադրությունն ապահովել է նաև տարածքում հնչող կենդանի երաժշտությունը:
Նույնանման անակնկալ է սպասել նաև Շառլ Ազնավուրի անվան հրապարակով զբոսնող կանանց ու աղջիկներին: Երփներանգ վարդերն ու բացիկները հաճելիորեն զարմացրել, միաժամանակ հիացմունք են պատճառել նաև մայրաքաղաքում հյուրընկալված զբոսաշրջիկ կանանց, ովքեր նաև նշել են, որ նման բան միայն Երևանում են տեսել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն