Այսօր կանանց մեկ ամյսակի վերջին օրն է: Այդ առիթով Կին վարորդների ակումբի նախագահ Մագա Մարտիրոսյանը Հանրապետության հրապարակում կազմակերպել էր կին վարորդների ձեւավոր վարման 9-րդ առաջնությունը: Կանայք նախ օձապտույտ էին կատարում, որից հետո էլ հասնում էին իրենց համար դժվարություն հանդիսացող կետին` կայանմանը:
«Ինչպես գիտեք` աղջիկները թերանում են այդ հարցում, եւ քաղաքում դա զավեշտի է վերածվում տղամարդկանց կողմից: Մեր նպատակն էլ նրանց վարպետությունը բարձրացնելն է»,- ասում է Մագան:
Այս տարի մասնակիցների թիվն աճել է ու հասել 28-ի: Նրանցից մեկն էլ Անահիտ Եղիազարյանն էր: 10 տարի է, որ նա մեքենա է վարում: Կարծում է` ի տարբերություն տղամարդկանց, կանայք ավելի ուշադիր են մեքենա վարելիս: Ըստ Անահիտի` լավ վարորդ լինելու համար նախ պետք է երթեւեկության կանոնները իմանալ. «Լինում են առիթներ, երբ խախտում եմ կատարում, բայց հիմնականում պահպանում եմ կանոնները»:
Արամ Արարատյան