Երևան, 7 ապրիլի 2013թ. Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին, ՀՀ ոստիկանության պետին,
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` ապրիլի 9-ին Ազատության հրապարակում իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտելու փաստի մասին:
ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին
ՀՀ ոստիկանության պետ պարոն Վլադիմիր Գասպարյանին
Կարդացեք նաև
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին
Հարգելի գործընկերներ,
Սևան քաղաքի բնակիչներից հենց նոր ահազանգ ստացանք Սևանի քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների կողմից ապրիլի 9-ին` ժամը 11:00-ին, Ազատության հրապարակում հանուն Նոր Հայաստանի երդմնակալության իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտելու փաստի մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ շտապ միջոցներ ձեռնարկել վերացնելու խոչընդոտները ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները իրացնելու հարցում և պատասխանատվության ենթարկել օրինախախտներին:
Հարգանոք՝
Զարուհի Փոստանջյան
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար