Սիրելի մայրեր եւ քույրեր,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մայրության եւ գեղեցկության այս հրաշալի տոնի առիթով: Մաղթում եմ առողջություն և երջանկություն:
Հայ կնոջ կերպարը դարեր շարունակ եղել է ազգապահպանման, ընտանիքի ամրության ու համերաշխության ապահովման կարևորագույն գործոնը: Այսօր էլ մենք չենք դադարում արտահայտել մեր խորին հարգանքը, հիացմունքն ու ակնածանքը ձեր հանդեպ: Ձեր անսահման սիրուն, նվիրվածությանն ու հոգատարությանը աշխարհում ոչինչ և ոչ ոք չի կարող փոխարինել, սիրելի կանայք։ Անգնահատելի է ձեր դերը ընտանիքում, հասարակական կյանքում և պետության մեջ։ Մաղթում եմ, որ գարնանային այս հիասքանչ օրը դուք վայելեք միայն երջանկության, սիրո և բերկրանքի հիշարժան պահեր։
Կրկին ու կրկին շնորհավորելով ձեզ Մայրության ու գեղեցկության տոնի առիթով՝ մաղթում եմ ձեր ընտանիքներին խաղաղություն, բարեկեցություն եւ բարգավաճում:
Բարգավաճ Հայաստան
կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան