Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը, մեկնաբանելով շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարում տարած հաղթանակը, «СЭ»-ին հայտարարել է, թե Լոնդոնում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանից ավելի քիչ էր զգուշանում:
«Մրցաշարի երկրորդ կեսում Կրամնիկի խաղն սկսեց ստացվել: Արոնյանից, թեկուզ մի որոշ ժամանակ նա էր առաջատարը, ավելի քիչ էի զգուշանում: Եվ ճիշտ դուրս եկա: Լեւոնն առաջին շրջանում գերազանց հանդես եկավ: Բայց երկրորդում ուժերը չբավականացրին՝ սկսվեցին պարտությունները», – հայտարարել է աշխարհի թագի հավակնորդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ