Երեկ ՕԵԿ հիմնադիր, Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը, խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին, կարծիք հայտնեց, որ մրցակցությունը ծավալվելու է երկու թեկնածուների միջև, այն է` հանրապետական Տարոն Մարգարյանի և ՕԵԿ-ական Արմեն Երիցյանի: Ըստ պարոն Բաղդասարյանի , այս երկուսն են, որ աչքի են ընկնում որպես լավ կառավարիչներ: «Թեկնածուների մեջ կան մարդիկ, չեմ ուզում որևէ մեկին նսեմացնել, բայց նրանք նույնիսկ մի ԲՇՏ չեն ղեկավարել, ինչպե՞ ս են քաղաք ղեկավարելու, դա մի հսկայական տնտեսություն է»,- ասել էր ՕԵԿ հիմնադիրը:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը , ով Երևանի ավագանու ընտրություններում գլխավորում է կուսակցության ցուցակը, անդրադառնալով Ազգային անտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախօրեին հնչեցրած կարծիքին, ասաց. «Պարոն Բաղդասարյանի պատկերացումները կառավարման համակարգի մասին բոլորվին այլ են, մերը` բոլորովին այլ: Իր պատկերացումների շրջանակին մենք իհարկե չենք համապատասխանում, իր պատկերացումները վերաբերում են ընդամենը իշխանական տորթի ինչ-որ փոքր, փշուր- փայաբաժին ունենալուն: Եվ իրենք ի ծնե եղել են քարտուղարներ, նախարարներ, և երբ իրենց ծննդատանը վկայական են տվել, գրել են նախարար, գրել են անվտանգության քարտուղար կամ նմանատիպ ինչ- որ պաշտոններ: Ցավում եմ, որ ինքը մինչև հիմա չի իմանում , որ այլևս ԲՇՏ-ներ չկան և իր մտածողությունը հենց ԲՇՏ-ների մակարդակում էլ մնացել է: 21-րդ դար է , առավել ևս քաղաքապետարանը ցանկացած երկրի, մայրաքաղաքի դա քաղաքական գործառույթներ իրականացնող է առաջին հերթին, ոչ միայն կոմունալ-տնտեսության հետ կապված , այլ քաղաքական որոշումներ կայացնող: Եվ շատ երկրներում տվյալ պետությունների մայրաքաղաքների ղեկավարներն են հենց տվյալ երկրի ղեկավար դարձել: Եվ կարծում եմ իջեցնել այդ գործառույթը ԲՇՏ-ների իր պատկերացումների մակարդակին, բացարձակ տեղին չէ» :
Արմեն Մարտիրոսյանը, հակադարձելով Արթուր Բաղդասարյանի այն հայտարարությանը, որ միայն իրենց թեկնածուն ու հանրապետական Տարոն Մարգարյանը մրցակցային առավելություններ ունեն, ասաց. «Իսկ ինչ վերաբերում է, որ միայն իրենք և Հանրապետականն են, իրենց և Հանրապետականի աշխատանքով 200 հազար արտագաղթողներ եղան այս հինգ տարիների ընթացքում, թող գնան դրա մասին պատասխան տան»:
Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանին Էդմոնդ Քեսոյանի «Ռուսական կայսրության թագը» ֆիլմում ինքնահռչակ թագավոր հետ համեմատելուն: «Երբ ընտրությունների արդյունքից դժգոհ որևէ թեկնածու կարող է ինքնահռչակել իրեն թագավոր, երկրի նախագահ կամ տարբեր ձևակերպումներ կարող ենք տալ, սա ընդունելի չէ»,- ասել էր Արթուր Բաղդասարյանը: Արմեն Մարտիրոսյանը նրան այս կերպ պատասխանեց. «Հա, ինքը այլ թագավորի է ընդունում և իր պատկերացումները այս դեպքում ևս ոնց որ թե անցյալում են մնացել, ֆեոդալական մտածողությամբ, ֆեոդալական պատկերացումների շրջանակում, ինչը և կյանքի են կոչվում, և թագավորներ են կարգում, կամ չգիտեմ օծում և այլն և այլն: Ցավում եմ, որ երկրում նմանատիպ կարևորագույն պաշտոն զբաղեցնող անձը նմանատիպ մտածողություն է կրում և քաղաքացու տված քվեով վստահության արժանացած քաղաքական գործչին չի կարողանում տարբերել թագավորից և չի կարող տարբերել կեղծված ընտրություններով նախագահ դարձող անձնավորությունից: Ցավում եմ, բայց հենց սա է մեր իրականությունը»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
այն ժամանակ այդ նույն ա. բաղդասարյանն էր, որ ակտիվ կերպով քննադատում էր սերժին, իրեն համարում էր թունդ ընդիմադիր, հազար ու մի բան էր ասում սերժին ու իր կուսակցոււրյանը, այդ ինչպես եղավ, որ հիմա սերժը դարձավ սորբ. այդ ամբողջ պայքարը, որն իբր ժողովրդի համար էր, իրականում պաշտոնա և աթոռակռիվ էր. ամոթ է, բոլորն էլ դա լավ հասկանում են, գոնե ձայններդ կտրեք, այսքանից հետո ինչ երեսով եք խոսում.