«Կրասնոդարի» հարձակվող Վանդերսոնը, որը Ռուսաստանի առաջնության ռմբարկուների մրցավազքում 11 գոլով ընթանում է երկրորդ տեղում, հայտարարել է, թե չի մտածում Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին (12 գոլ) շրջանցելու մասին: «Յուրաքանչյուրն իր գործն է անում: Հիմա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակում» է, իսկ ես մնացել եմ «Կրասնոդարում»: Յուրային հաջողություններ եմ մաղթում ու չեմ մտածում ռմբարկուների մրցավազքում նրան շրջանցելու մասին: Ավելի լավ է, մրցաշարային աղյուսակում նրա ակումբին շրջանցել», – Վանդերսոնի խոսքերը մեջբերում է СЭ-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ