Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խփած գոլը վարտիքը հանելով նշելը սովորություն է դարձրել

Ապրիլ 07,2013 12:33

«Յուվենտուսի» հարձակվող Միրկո Վուչինիչը, Իտալիայի առաջնության 31-րդ տուրում 11 մետրանոց հարվածով բացելով «Պեսկարայի» հետ հանդիպման հաշիվը, խփած գոլը նշել է յուրօրինակ ձեւով՝ վարտիքը հանելով:

29-ամյա ֆուտբոլիստը վարտիքը գլխավերեվում պտտեցնելով վազել է դեպի պահեստայինների նստարան, ինչի համար գլխավոր մրցավարը նրան պատժել է դեղին քարտով: «Ամեն ինչ ինքնըստինքյան ստացվեց. ես զգացի, որ դա պիտի անեմ: Գլխավորը, որ հաղթեցինք (խաղն ավարտվել է 2:1 հաշվով) եւ բոլորը գոհ են: Հուսով եմ, որ կհաղթենք նաեւ «Բավարիային», – իր արարքը մեկնաբանել է ֆուտբոլիստը:
Վուչինիչն առաջին անգամ չէ, որ գոլը նշում է վարտիքը հանելով: Նա այդպես վարվել է նաեւ 2010 թվականի հոկտեմբերին, երբ «Եվրո 2012»-ի ընտրական մրցաշարում գրավեց Շվեյցարիայի հավաքականի դարպասը: Այն ժամանակ էլ մրցավարը նրան պատժել էր:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930