Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում Սիրուշոն և Dorians ռոք խումբը առաջին անգամ հանդես եկան համատեղ համերգով:
Համերգն ուղեկցվեց պարային և լուսային շոու ծրագրով, իսկ կատարողները հանդես եկան իրենց ծրագրերով: Ինչպես տեղեկացնում է համերգի կազմակերպիչ Deem Communications ընկերությունը, «Միասին մեկ բեմում» համերգային ծրագիրը համադրում է ռոք և փոփ ոճերը ինչպես նաև`ազգային մեղեդիների ռիթմերը:
Սիրուշոն, ով բազմաթիվ ալբոմների հեղինակ է եւ ելույթ է ունեցել հայաստանյան և միջազգային բեմերում, ներկայացրեց ինչպես հին ու սիրված, այնպես էլ նոր ստեղծագործությունները: Իսկ 2008 թվականին Հայաստանում կազմավորված Dorians ռոք խումբը մի քանի տարում կարողացել է մեծ հեղինակություն ձեռք բերել: Խմբի համար սա ևս մեկ առիթ էր` հայրենիքում երկրպագուներին բարձրարվեստ երաժշտություն ներկայացնելու համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ