Այսօր Իրաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ հարձակում է իրականացվել, որի արդյունքում առնվազն 22 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Բաղդատից 60 կմ հյուսիս ընկած Բաքուբա քաղաքում, երբ սուննի արաբ թեկնածու Մութանա Ահմեդ Աբդուլվահիդը ընտրություններից երկու շաբաթ առաջ բացօթյա հանրահավաքում հանդիպում էր իր աջակիցների հետ, ինքնասպան ահաբեկիչը երկու նռնակ է նետել, ապա պայթեցրել իրեն:
Ապրիլի 20-ին Իրաքի 18 նահանգներից 12-ում տեղական ընտրություններ են անցկացվելու:
«Ազատություն» ռադիոկայան