Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ, Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ հայաստանցի մի խումբ շախմատիստներ մեկնել են Արաբական Միացյալ Էմիրություններ: Նրանք մասնակցելու են վաղը Դուբայում մեկնարկող Շեյխ Ռաշիդ Բեն Համդան Ալ Մաքթուբի գավաթի միջազգային 15-րդ խաղարկությանը՝ «15th Dubai Open Chess Championship»-ին: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը $ 50 հազար է (1-ին տեղին՝ $ 10 հազար, 2-ին՝ 7 հազար, 3-ին՝ 4 հազար):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ